Մաղթում եմ մեզ բոլորիս, որ մոտ ապագայում մեր առյուծ բանակը ձեռք բերի առյուծ ղեկավարներ          Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար       Հայկական բանակն այն կառույցն է, որը պատշաճ ուշադրության պայմաններում առաջինը կարող է շտկել իր ողնաշարը ու վերականգնվել    

20 հուլ 2023 11:29

Ֆիլիպ Կիրկորովն ամուսնանո՞ւմ է

Դիջեյ Կատյա Գուսևան, ում անվանում են Ֆիլիպ Կիրկորովի նախկին հարսնացու, kp.ru-ին տված հարցազրույցում ասել է, որ արտիստը հարսանիք է պլանավորում նոր սիրելիի հետ։


Գուսևան, ընդ որում, դժգոհել է, որ երգիչն իրեն չի ծանոթացրել նոր ընկերուհու հետ, սակայն իրենց հանդիպման ժամանակ աղջիկը նկատել է արտիստի «վառվող աչքերը»։


«Անզեն աչքով նկատելի էր, որ նա երջանիկ է, ծաղկած։ Նախ, նրա կերպարանափոխությունը հրաշալի է։ Երկրորդ՝ պարզ է, որ նա երջանիկ է իր անձնական կյանքում»,- ասել է դիջեյը։


Վերջերս Կիրկորովն ասել էր, որ ապրում է նոր աղջկա հետ, որը «ջերմացնում և ոգեշնչում է իրեն»։ Այլ մանրամասներ արտիստը չէր հայտնել։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր