Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված սպասվում է բարձր ջերմային ֆոն          «Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել, վիրավոր կա       Շահրամանյանի կողմից Ադրբեջանին փոխանցված հայտարարության տեքստում չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ ԶՈւ վերաբերյալ    

20 հուլ 2023 14:24

Լրացուցիչ միլիարդներ հատկացնել Կիեւ սպառազինությունների եւ տեխնիկայի մատակարարման համար,ընդլայնել ռազմական պատրաստման ծրագիրը Զինված ուժերի համար

Եվրամիությունը կարող է  դիտարկել ուկրաինացի զինծառայողների պատրաստման միջոցառումներն աստիճանաբար Ուկրաինա տեղափոխելու հարցը։ Այս մասին տեղեկացրել է DPA գործակալությունը՝ հղում կատարելով ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելի առաջարկությունների փաստաթղթին, որը պատրաստվել է հուլիսի 20-ին ԵՄ ԱԳՆ ղեկավարների հանդիպման առիթով։


Բորելը, ինչպես գրել է DPA-ն, արտաքին գործերի նախարարների հանդիպմանն ընդառաջ առաջարկել է զգալիորեն ընդլայնել ռազմական պատրաստության ծրագիրն Ուկրաինայի Զինված ուժերի համար։ Եթե հանգամանքները թույլ տան, կարելի կլինի դիտարկել ուսումնական միջոցառումներն աստիճանաբար Ուկրաինա տեղափոխելու հարցը։ Բորելը նաեւ խորհուրդ է տվել լրացուցիչ միլիարդներ հատկացնել Կիեւ սպառազինությունների եւ տեխնիկայի մատակարարման համար, նշել է DPA-ն։


Գործակալության տվյալներով՝ 25 հազար ուկրաինացի զինծառայողներ արդեն ավարտել են ուսուցման ծրագիրը կամ այն շարունակում են ԵՄ երկրներում։ Ուկրաինայի Զինված ուժերի պատրաստման ընթացիկ պլանները, ինչպես նշել է գործակալությունը, նախատեսում են 30 հազար ուկրաինացի զինվորականների ուսուցում Եվրամիության տարածքում։ Սակայն այդ նպատակը շուտով կիրականացվի, նշել է DPA-ն։


«Ուսուցման նոր քանակական եւ որակական նպատակները պետք է որոշվեն առաջիկայում»,- նշվել է փաստաթղթում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր