Տեսանյութ.Բագրատ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցում հանդիպում է քաղաքացիների հետ          Տեսանյութ.Քաղաքացիները փակել են Երևան-Սևան մայրուղին, ոստիկաններն ուժ են կիրառել       ՆԳՆ ղեկավարությանը հորդորում ենք զսպել իրենց աշխատակիցների բնազդները    

21 հուլ 2023 10:02

Արցախում քաղաքական պայքարը նոր փո՞ւլ է մտնում. «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է․ ««Վաղը կիմանաք»,- Aravot.am-ի հարցին երեկ այսպես արձագանքեց Արցախի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահրամ Բալայանը: Խոսքը Արցախի խորհրդարանի արտահերթ նիստում ընդունվելիք հայտարարության մասին է: Հայտարարության հիմնական սկզբունքները երեկ քննարկվել են արտաքին հարաբերությունների հանձնաժողովում և արժանացել հանձնաժողովականների հավանությանը:


Aravot.am-ի աղբյուրները խոստանում են, որ խորհրդարանի արտահերթ նիստը հետաքրքիր է լինելու. շատ մանրամասներ չեն գաղտնազերծվում, միայն հայտնի է, որ այդ նիստով և այդ հայտարարությամբ, որոշակի շրջադարձային զարգացումներ են ակնկալվում: Արցախում քաղաքական գործընթացին իբրև նոր թափ է հաղորդվելու:


Վահրամ Բալայանն էլ երեկ մանրամասներ չգաղտնազերծեց, ասաց, որ գործընթացը նոր չէ, 2022 թվականի նոյեմբերի 10- ից հետո էլ Արցախի խորհրդարանը 31 ուղերձ, հայտարարություն և կոչ է հղել. «Կարմիր գծերը, մեր նպատակները, լինելու են նաև վաղվա հայտարարության մեջ: Անկախ համաժողովրդական շարժման ակտիվացումից, Վերածննդի հրապարակում ընթացող բողոքի ցույցերից, կա որոշակի գիծ, որի վրա խորհրդարանն, ինչպես ասում են, կանգնած է»:


- Պարոն Բալայան, շատ քննադատվեց Արցախի նախագահի, ԱԺ նախագահի՝ նստացույցին միանալու քայլը: Քննադատությունների առանցքն այն է, որ դա հուսահատության քայլ է, մինչդեռ այժմ քաղաքական քայլեր են հարկավոր և կան այդ քայլերը: Դո՞ւք ինչպես եք վերաբերվում դրան:


- Երբ կա գործընթաց և ինչ-որ քայլ է կատարվել, հետո սկսենք ասել՝ այս մեկը լավ է, մյուսը՝ վատ այդ ժամանակները չեն: Պահը չէ, որ մենք մտնենք նման բաների մեջ: Քայլ է կատարվել և մենք պետք է փորձենք եղածից հնարավորիս ինչ-որ շահ ստանալ՝ իրավիճակի կարգավորման առումով: Հիմա կարելի է շատ բան ասել. և՛ ճիշտը, և՛ սխալը կարելի է հիմնավորել, մոտեցում է, համենայնդեպս:


- Հիմնական մտահոգությունն այն է, որ պետական կառավարման համակարգն անգործության է մատնվում, պետական ինստիտուտների գործունեությունը փաստորեն պարալիզացվում է:


-Ոչ: Պետք է հասկանալ, որ դա ակցիա է, և դա չի նշանակում, որ ինչ-որ գործընթացներ են սկսվում, և նախագահն առավոտից-իրիկուն իր նստավայրում պետք է նստած մնա: Ակցիա է՝ ինչ-որ ուշադրություն հրավիրելու, հանրությանը համերաշխություն հայտնելու քայլ է: Բայց կառավարման իմաստով, եթե նայում ես կառավարության վերջին օրերի աշխատանքին, էական տարբերություն չկա նախկինի հետ, որ ասենք՝ այդ նստացույցի պատճառով այս ինչ բանը ձախողվեց, կամ այնինչ բանը չարվեց:


– Արայիկ Հարությունյանը՝ նստացույցից առաջ ասաց, որ եթե իր քայլից հետո, Արցախի կյանքը բնականոն հուն չմտնի, կոշտ քայլեր կլինեն: Բավականին օրեր են անցել և տեսանելի չէ, որ Արցախի կյանքը բնականոն հուն մտնելու միտում ունի: Դուք տեղյա՞կ եք, ի՞նչ կոշտ քայլերի մասին էր խոսում Արայիկ Հարությունյանը:


- Ոչ: Վստահ չեմ կարող ասել, թե ի՞նչ նկատի ուներ, իրենից պետք է հարցնել: Բայց, մյուս կողմից էլ, կան գործընթացներ, որոնց մի մասը տեսանելի չէ, չի երևում և պետք է սպասենք: Հեշտ գործընթացներ չեն, որ անմիջապես լուծումների սպասենք, բայց, համոզված եմ, որ հետևողական լինելու պարագայում դրական արդյունքի կարելի է հասնել»:


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր