ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը          Տասնյակ կամ 100 միլիոնավոր դոլարները, որը Կրեմլը հատկացրել է հեղաշրջման միջոցով Հայաստանը իր ազդեցության տակ վերադարձնելու համար՝ սկսել են արդեն բաժանել իրենց խամաճիկներին       Ցուցարարների ճնշման ներքո Փաշինյանի հեռացման մասին խոսելը դեռ վաղաժամ է.ՀՀ-ում սահմանազատման դեմ բողոքի ակցիաները կարող են ավարտվել արյունով    

21 հուլ 2023 13:53

Սիֆիլիսի ոչ ակնհայտ ախտանշանները` մազաթափություն, գրիպ, ցան,խոցեր

Life Savers ընկերության շտապ բուժօգնության բաժանմունքի բժշկական տնօրեն, դոկտոր Ֆոյե Իկյաատորը DailyMail-ի հետ զրույցում նշել է սիֆիլիսի ոչ ակնհայտ ախտանշանները։ Դրանց թվում են մազաթափությունը, գրիպի ախտանշանները, ավշային հանգույցների բորբոքումը, ցանը եւ խոցերը։


Սիֆիլիսը քրոնիկական հիվանդություն է եւ պատկանում է վեներական հիվանդությունների թվին։ Սիֆիլիսի ժամանակ ախտահարվում են բոլոր օրգանները եւ համակարգերը՝ սկսած մաշկից եւ լորձաթաղանթներից եւ վերջացրած ներքին օրգաններով, հոդերով, ոսկորներով, նյարդային եւ սիրտ- անոթային համակարգերով (կախված հիվանդության փուլից)։


Այս հիվանդությունը հաճախ անվանում են «մեծ ձեւացնող», քանի որ դրա ախտանշանները խաչվում են այլ հիվանդությունների հետ։ Դա կարող է հանգեցնել այն բանին, որ բժիշկները ճիշտ բուժում չնշանակեն։


Սիֆիլիսի մասին կարող են վկայել բերանի կամ սեռական օրգանների վրայի խոցերը։ Որոշ հիվանդների մոտ կարող է լինել միայն մեկ խոց, ընդ որում՝ այն ցավոտ չէ։ Ախտանշաններից մեկն էլ ցանն է ափերի մեջ կամ ոտնատակին, այն քոր չի առաջացնում եւ կարող է ինքնուրույն անհետանալ։ Բացի այդ, այն բավական դժվար է նկատել։


Վարակի սկզբնական փուլում սիֆիլիսը կարող է նաեւ հանգեցնել ավշային հանգույցների մեծացման պարանոցին, թեւատակերին եւ աճուկներին։ Նախազգուշացնող նշաններից մեկն էլ, որին արժե ուշադրություն դարձնել, գրիպանման ախտանշաններն են, որոնք կարող են պահպանվել վարակի երկրորդ փուլում։ Ամենահազվադեպ ախտանշանը մազաթափությունն է, այն կարող է հանդիպել վարակվածների ընդամենը 7 տոկոսի մոտ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր