Առաջարկը ո՞րն է՝ հարձակվել Ադրբեջանի վրա՞․արդյո՞ք երթի մասնակիցների թվի շատանալը կարող է նշանակել իշխանափոխության հասնել...          Տեսանյութ.Ես իմ հայտարարությունների տերն եմ, ինչ ասել եմ՝ ճիշտ եմ ասել, տեղին եմ ասել. Սիմոնյանը՝ հակառուսական հայտարարությունների մասին       «Քարանձավային» ռուսատյացությունը, որով այժմ «շնչում է» Մակրոնը, անհրաժեշտ է Եվրոպայի առաջնորդ դառնալու համար    

21 հուլ 2023 15:29

Մեղրու միջանցքի պայքարը թուրքերի համար ընկալվում է «գորշ ճանապարհ»՝ մեծ չափերի թմրանյութերի, երեխաների թրաֆիքինգի հնարավորություն

Արցախում ընթացող դասական իմաստով ցեղասպանության մեջ Թուրքիայի շահագրգռվածությունը քաղաքագետները բացատրում են զուտ քաղաքական ասպեկտներով՝ մասնավորապես Մեղրու միջանցքով մեծ թուրանի գաղափարի կենսագործման մարմաջով, ինչը տրամաբանական է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է իրավաբան, արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը։

«Ինձ համար, որպես տասնյակ տարիներ իրավապահ համակարգում աշխատած մեկի, Մեղրու միջանցքի անդուլ պայքարը առաջնահերթ այլ ենթատեքստ ունի, դա թուրքերի համար ընկալվում է իբրև, այսպես կոչված, «գորշ ճանապարհ», ինչը հնարավորություն կտա, գրեթե ներքին համակարգով հասնել անասելի մեծ չափերի թմրանյութերի, մարդկանց, հատկապես՝ երեխաների թրաֆիքինգի, ռազմամթերքի ապօրինի շրջանառության: Այս հեռանկարը չափազանց գրավիչ է հատկապես՝ Աֆղանստանի (այս երկրում միայն թմրանյութերի արտադրությունը կազմում է շուրջ 350 մլրդ դոլար) և Պակիստանի համար, ուստի պատահական չէր նրանց անմիջական մասնակցությունը 44-օրյա պատերազմում:

Ասվածի համատեքստում մենք, բացի ավանդական դաշնակիցներից, ունենք բազում այլ շահագրգիռ կողմնակիցներ՝ առնվազն Իրան, Հնդկաստան և Չինաստան: Չինաստանի շահագրգռվածությունն ուղղակի սահմաններ չունի, այս երկիրը Մեծ Բրիտանիայի գաղութատիրության շրջափուլում թմրանյութերի պատերազմների մեջ է եղել և սեփական մաշկի վրա է զգացել այդ աղետի, ինչպես նաև այն հաղթահարելու ծանրությունը: Ներկայումս նրանց անհանգստությունը նաև այդ հեռանկարով է պայմանավորված:

Այս ամենի համատեքստում, կարծում ենք, առավել խելամիտ քայլ կլիներ, նախ՝ չեղարկել, այսպես կոչված՝ «Կրոնի ազատության դաշինքի» տակ 2020 թ. հունիսի 12-ին դրված մեր ստորագրությունը, քանզի այն բացառապես ուղղված է հենց վերը նշված երկրների և Իրաքի դեմ, որոնք երբևէ մեզ համար որևէ կրոնական խնդիր չեն ստեղծել՝ ի տարբերություն թուրքիայի և ադրբեջանի, բացի այդ, վերապահել են մեր թեմերին ավելի լայն լիազորություններ, քան Մայր Աթոռն է օժտված Հայրենիքում: Հետագա քայլերը կհուշեն քաղաքագետները, միայն հիշեցնեմ, որ դե ֆակտո այդ ճանապարհը փակել է ոչ թե հայկական, այլ հենց ադրբեջանական կողմը՝ որպեսզի թույլ չտար հումանիտար օգնություն հասցնեն երկրաշարժից տուժած Հայաստանին:

Հ.Գ. Մի փոքր ծավալուն տեքստ ստացվեց, բայց մեկ անգամ ևս ընդգծվեց այն անասելի մեծ կարևորությունը, որ ունի ՀայաՔվե օրենսդրական նախաձեռնությունը, ստորագրե՛ք հանուն Ձեր և Ձեր երեխաների ապագայի …»,-գրել է Գևորգ Դանիելյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր