Ինչո՞ւ է Արայիկ Հարությունյանը հեռանում. Փաշինյանի պատասխանը նոր հարցեր է առաջացրել. «Ժողովուրդ»          Մհեր Ախտոյանը եւ հայրն արտերկրում անհետացել են․ «Հրապարակ»       Ովքեր են Ալեն Սիմոնյանի դեմ աշխատել, որ նրան որևէ պաշտոնի չի նշանակում Փաշինյանը. ցուցակ. «Ժողովուրդ»    

22 հուլ 2023 14:59

Երեխային մատուռում են թողել, շներն են նրան գտել ու տեղափոխել տոպրակը. գյուղապետ

Երեխան, որին գտել են Ներքին Գետաշենում, թողնվել է մատուռում, ապա շները նրան տեղափոխել են մի քանի մետր։ Եվ առավոտյան 10:30-ի սահմանում գյուղացիներից մեկը մատուռի մոտակայքում հայտնաբերել է երեխային ու ահազանգել մեզ։ Այդ մասին MediaHub.am-ի հետ զրույցում ասաց Ներքին Գետաշենի վարչական ղեկավար Ռուբեն Զուլոյանը։

Նա նշեց, որ պատահածն իրենց համար էլ է շոկային։ 

«Տղա երեխա է, բայց չգիտենք՝ մեր համայնքի բնակիչներից մեկինն է, թե կողքի համայնքներից են բերել, թողել։ Երեխային տեղափոխել ենք Մարտունու ԲԿ, մի ժամ առաջ խոսեցի, ասացին, որ պետք է Երևան տեղափոխեն»,- նշեց նա՝ հավելելով, որ իր տվյալներով երեխայի կյանքին վտանգ չի սպառնում։

Ռուբեն Զուլոյանը նկատեց՝ իրենց վարկածն այն է, որ երեխային հատուկ են թողել մատուռում, որ անվնաս մնա, ուղղակի շներն են տեղափոխել փոքրիկին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր