Արցախը լուծարված չէ, նրանց նպատակն է Արցախի անկումը բարդել Արցախի իշխանության վրա          «Հայֆիլմ»-ի տարածքում տեղի ունեցած հրդեհի հետևանքով ամբողջությամբ այրվել է 6 տրանսպորտային միջոց       Այս կենդանակերպի նշանները կհայտնվեն ֆինանսական հաջողության և մեծ փոփոխությունների հոսքի մեջ    

24 հուլ 2023 16:53

ԼՂ-ում հումանիտար աղետը կանգնեցնելու Սերժ Սարգսյանի կոչը ողջունելի կլիներ, եթե նամակի բովանդակությունը չվերածվեր բամբասանքի. Տարոն Չախոյան

Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում  գրառում է արել, որտեղ անդրադարձել է Սերժ Սարգսյանի ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Ֆրանսիայի նախագահներին ուղղված բաց նամակին։  Գրառման մեջ մասնավորապես ասվում է․

Սերժ Սարգսյանի նամակը ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Ֆրանսիայի նախագահներին ընդամենը ավելի հայրենասեր ձևանալու էժանագին փորձ էր։

Առնվազն միամտություն է կարծել, թե Բայդենը, Պուտինն ու Մակրոնը Սերժ Սարգսյանի նամակից են իմացել, որ ԼՂ-ն շրջափակված է։

Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետը կանգնեցնելու Սերժ Սարգսյանի կոչը ողջունելի կլիներ, եթե նամակի բովանդակությունը չվերածվեր բամբասանքի ու փորձ չարվեր վերածել ներքաղաքական էժան շահարկման։

Սերժ Սարգսյանի բաց նամակը ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Ֆրանսիայի նախագահներին ընդամենը պոպուլիստական քայլ էր, որի նպատակը ՀՀ ներկայիս իշխանություններին քննադատելն ու ավելի հայրենասեր ձևանալն էր։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր