Մայիսի 6-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը          Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել մայիսի 5-ի համար       Մայիսի 5-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

24 հուլ 2023 14:32

Ո՞վ էր առաջարկել, որ բրիտանական կազմակերպությունն Արցախում ականազերծման աշխատանքների կատարեր այն վայրերում, որտեղով ադրբեջանական զորքերը հետո ճեղքեցին պաշտպանությունը

Ինձ երեք հարց է հետաքրքրում՝ իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանն ու թվարկել դրանք.

«- Ով էր պատերազմից առաջ առաջարկել, ով էր հետո թույլ տվել, որ բրիտանական կազմակերպությունն Արցախում ականազերծման աշխատանքների կատարեր, այն էլ հենց այն վայրերում, որտեղով, հետո, ադրբեջանական զորքերը ճեղքեցին պաշտպանությունը։

- Արդյոք ճիշտ է, որ ՄԱԿ-ի գրասենյակից ասել են, որ Հայաստանի կառավարությունն իրենց պաշտոնապես չի դիմել, որ իրենք կազմակերպեն Արցախ սնունդ ուղարկելու ուղարկելու գործընթացը։

- Ինչու են ՔՊ- ականները համոզված, որ իրենք կարողանալու են մեր միջավայրում հանգիստ ապրեն»,-գրել է քաղաքագետը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր