Տեսանյութ.Մանկական տարիքի հիմնական սթրեսները և դրանց ազդեցությունն արդեն հասուն տարիքում          Տեսանյութ.Երևան-Գյումրի ճանապարհը փակ է` ի աջակցություն Տավուշի       Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի    

25 հուլ 2023 17:12

Հայաստանը ԼՂ ժողովրդի ճակատագիրը չի կարող որոշել, ԼՂ ներկայացուցիչները պետք է կրեն քաղաքական պատասխանատվությունը, դա է ճիշտ ճանապարհը

ՀՀ-ն ԼՂ ժողովրդի ճակատագիրը չի կարող որոշել, այն տրամաբանությամբ, որ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչներն իրենք պետք է լինեն բանակցությունների կողմ, մենք հենց այդ օրակարգն ենք առաջ մղում, այսօր հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է, որ Հայաստան-Ադրբեջան բանակցությունների օրակարգից ԼՂ հարցն ընդհանրապես դուրս գա, կամ հակառակը՝ կարգավիճակի հարցը օրակարգ վերադարձվի։

«ԼՂ ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունը պետք է քննարկվեն ԼՂ ներկայացուցիչների մասնակցությամբ՝ Բաքու-Ստեփանակերտ երկխոսության ֆորմատով՝ միջազգային մեխանիզմի շրջանակներում»։

Փաշինյանն ասաց, թե կարծում է, որ ԼՂ իշխանությունները կարող են հարցեր առաջադրել, բովանդակություն գեներացնել և որ շատ կարևոր է՝ կրել այդ բովանդակության հետ առնչվող քաղաքական պատասխանատվությունը․

«Դա է ճիշտ ճանապարհը»։
Հարցին՝ քանի դեռ Հայաստանն է բանակցում ԼՂ-ի փոխարեն, հնարավո՞ր է քննարկվի կարգավիճակի հարց կամ նոր օրակարգ առաջ բերվի, Փաշինյանը ասաց․

«Նախկինում էլ ասել եմ, որ մտածելու հարց է՝ արդյոք ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև հնարավոր խաղաղության պայմանագրի մեջ պետք է անդրադարձ լինի ԼՂ-ին, թե այնուամենայնիվ ԼՂ բնակչության իրավունքների ու անվտանգության հետ կապված հարցերը պետք է հասցեագրվեն այլ տրամաբանությամբ։ Այս հարցում մենք որոշում չունենք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր