Կոչ ենք անում ՀՀ իշխանություններին դադարեցնել Եկեղեցու հանդեպ հալածшնքները և հարգել Եկեղեցու դարերով ամրագրված ինքնիշխանությունն ու ինքնավարությունը․ Եպիսկոպոսաց հավաքի հայտարարությունը          Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թաղապետարանի դիմաց բшխվել են «BMW»-ն և «Kia Forte»-ն, կա վիրшվոր       Փետրվարի 20-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

25 հուլ 2023 23:03

Լաչինի միջանցքում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտում

Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է խնդիրների կատարումը Լեռնային Ղարաբաղի տարածքում։ Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում։

Երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահների կողմից իրականացվում է իրադրության շուրջօրյա դիտարկում և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն:

Լաչինի միջանցքում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում։ Տուժածներ չկան։ Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ համատեղ քննություն է անցկացնում այս փաստի առնչությամբ։

Մարտակերտի, Մարտունու շրջաններում և Լաչինի միջանցքում երեք երթուղիներով պարեկություն է իրականացվել:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր