Երիտասարդ ամուսինների ու նրանց տղայի մահվան պատճառ դարձած կասկածյալը վթարից հետո փախել է Վրաստան          Տեսանյութ.Տիգրանաշենը հանձնելու վտանգների վերաբերյալ.սարի հետևում Նախիջևանն է. այնտեղՆախիջևանի համազորային բանակն է. զորամիավորման կազմն ու տեխնիկան մեծացրել են       Թեև ադրբեջանական զորքերը շարունակում են ներկայություն ունենալ ՀՀ տարածքում, սակայն հակամարտության սրացում չի կանխատեսվում    

27 հուլ 2023 14:02

Համապատասխան օղակներով դիմել ենք նաեւ Ադրբեջանին՝ քար լռություն է․ Վարդան Սարգսյան

Հայաստանից Արցախ ուղարկվող 400 տոննա հումանիտար օգնությամբ 19 բեռնատար 20 ժամ է՝ սպասում է Կոռնիձորի հատվածում, դեռ որեւէ տեղաշարժ չկա։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ԼՂ հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը:

«Գործընթացը պահանջում է ըմբռնում, համբերատարություն եւ քայլերի որոշակի հաջորդականություն։ Դիմել ենք ՌԴ խաղաղապահներին եւ համապատասխան օղակներով՝ Ադրբեջանին, բայց դեռ որեւէ պատասխան չենք ստացել։ Կարող ենք ասել՝ քար լռություն է»,- նշեց նա։

Հիշեցնենք, որ երեկ՝ հուլիսի 26-ին, առաջին անհրաժեշտության սննդամթերքով ու ապրանքներով 19 բեռնատար մեքենաները ուղևորվել են Կոռնիձոր, որտեղից նախատեսվում է ՌԴ խաղաղապահների ուղեկցությամբ 400 տոննա հումանիտար օգնությունը փոխանցել արցախահայությանը։ Մարդասիրական օգնությունը շրջափակված Արցախ է ուղարկվում պետական ծրագրի շրջանակում։

Բեռնատարներում կա շաքարավազ՝ 60 տոննա, ձեթ՝ 40 տոննա, ալյուր՝ 100 տոննա, մակարոնեղեն՝ 80 տոննա, աղ՝ 20 տոննա, կաթի փոշի՝ 40 տոննա, մանկական սնունդ՝ 12 տոննա և 9 տոննա դեղորայք: Ընդհանուր առմամբ 19 բեռնատարներում 1-2 օրվա սպառման սնունդ է:

Ըստ ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանի՝ կապ է հաստատվել ՌԴ խաղաղապահ ուժերի հետ՝ բեռը տեղ հասցնելու հետ կապված:

Իր հերթին Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը հաղորդագրություն է տարածել՝ նշելով. «Ստացված տեղեկությունների համաձայն՝ հուլիսի 26-ին Հայաստանի կողմից Լաչինի պետական սահմանի անցակետի մուտքի մոտ կազմակերպելով տարբեր մեքենաների կուտակումներ՝ հերթական սադրիչ գործողությունն է ծրագրվում»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր