«Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ Համբարձումյանին          Փրկարարները ջրանցքից դուրս են բերել մոտ 75 տարեկան կնոջ մшրմին       Արհեստածին Ադրբեջանը ոչ միայն պատմականորեն չի կոչվել Ադրբեջան, այլ ազգի նախնիներն իրենց ինքնանվանման մի քանի ձև ունեին    

27 հուլ 2023 18:00

Որքան կլինի շոգի բարձրակետը.Կանխատեսում են արեւմտյան քամու ուժգնացում

Հայաստանի առանձին վայրերում հուլիսի 28-ին սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ օդերեւութաբանները կանխատեսում են արեւմտյան քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը էլի մի փոքր կբարձրանա, բայց արդեն շաբաթ օրը կսկսի շոգի աստիճանական նահանջ։ Ինչպես  տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան ժամերին՝ քամու ուժգնացում 17-20 մ/վրկ։ Մայրաքաղաքում առաջիկա գիշեր կլինի +21+23, վաղը ցերեկը՝ +37+39։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +27+32,

Կոտայքի լեռներում գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +27+31,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +19+22, ցերեկը՝ +34+36,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +12+15, ցերեկը՝ +26+29, 

Լոռիում գիշերը՝ +13+17, ցերեկը՝ +26+30,

Տավուշում գիշերը՝ +17+22, ցերեկը՝ +30+35,  

Արագածոտնի լեռներում գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +27+30,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +19+23, ցերեկը՝ +34+38,

Արարատում գիշերը՝ +22+24, ցերեկը՝ +38+40, 

Արմավիրում գիշերը՝  +20+22, ցերեկը՝ +38+39, 

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +12+14, ցերեկը՝ +28+30,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +21+23, ցերեկը՝ +38+40,

Սյունիքի հովիտներոմ գիշերը՝ +21+24, ցերեկը՝ +38+40,  

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +13+16, ցերեկը՝ +30+32,

Արցախում գիշերը՝ +20+23, ցերեկը՝ +36+40։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր