Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Իրանի նպատակը ոչ թե պшտերազմի դադարեցումն է, այլ պшտերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պшտերազմը       Թուրքիայում քրեական հետապնդման է ենթարկվել Ռոջհիլաթ Աքսոյը, որը ցուցադրել է Հայոց ցեղասպանության մասին «Ավրորայի լուսաբացը» հայկական ֆիլմը    

28 հուլ 2023 18:07

Այլմոլորակայինների հետ շփումները հետախուզությունն ու Պենտագոնը թաքցնում են հանրությունից. Պենտագոնից պահանջում են խոսել այլմոլորակայինների և այլմոլորակային տեխնոլոգիաների մասին

ԱՄՆ իշխանությունների ձեռքում կան առարկաներ, որոնք ստեղծվել են այլմոլորակայինններ կողմից, այդ թվում՝ այլմոլորակային ծագման տրանսպորտային միջոցներ։ Սակայն այլմոլորակայինների հետ շփումները հետախուզությունն ու Պենտագոնը թաքցնում են հանրությունից։ Նման աղմկահարույց հայտարարություն է արվել ԱՄՆ Կոնգրեսում կայացած լսումների ժամանակ պաշտոնաթող զինվորականի կողմից, այն էլ՝ երդմամբ, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։
 
Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի վերահսկողության հանձնաժողովն առաջին անգամ խորհրդարանական լսումներ է անցկացրել այլմոլորակային քաղաքակրթությունների հետ շփումների վերաբերյալ։ Հանդիպմանը որպես վկաներ հրավիրվել են ամերիկյան բանակի երեք բարձրաստիճան սպաներ (որոնցից մեկը՝ թոշակի անցած)։ Նրանք կիսվել են այլմոլորակայինների հետ շփումների իրենց փորձով և պատասխանել օրենսդիրների հարցերին, որքանով տվյալների գաղտնիությունը թույլ է տվել: Նրանցից մեկի՝ հետախուզության նախկին աշխատակից Դեյվիդ Գրուշի խոսքով՝ Պենտագոնը փորձում է ամեն ինչ անել, որպեսզի կանխի այլմոլորակայինների մասին տեղեկատվության արտահոսքը։
 
Այն զինվորականները, ովքեր համարձակվել են խոսել այլմոլորակայինների կամ այլմոլորակային տեխնոլոգիաների մասին, «դաժան հաշվեհարդարի» են ենթարկվել: Գրուշը նաև վստահեցրել է, որ անանուն մնալու պայմանով ինքը խոսել է «ոչ մարդկային» ծագման սարքավորումների գաղափարի մեջ ներգրավված պաշտոնյաների հետ, և որ որոշ սարքավորումներից հայտնաբերվել են, այսպես կոչված, «կենսաբանական պատրաստուկներ»:
 
Այս բոլոր սենսացիոն հայտարարությունները Պենտագոնն արդեն հասցրել է կտրականապես հերքել։ ԱՄՆ պաշտպանական գերատեսչության մամուլի քարտուղար Ստյու Գրաֆի հայտարարության մեջ նշվում է, որ չորեքշաբթի օրը հրավիրված լսումների ընթացքում չի հնչել «որևէ ստուգված տեղեկություն, որը կհաստատեր գաղտնի կառավարական ծրագրերի առկայությունը, որոնք գործ ունեն այլմոլորակային նյութերի հետ՝ ո՛չ հիմա, ո՛չ էլ երբևէ»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր