Ինչո՞ւ է Արայիկ Հարությունյանը հեռանում. Փաշինյանի պատասխանը նոր հարցեր է առաջացրել. «Ժողովուրդ»          Մհեր Ախտոյանը եւ հայրն արտերկրում անհետացել են․ «Հրապարակ»       Ովքեր են Ալեն Սիմոնյանի դեմ աշխատել, որ նրան որևէ պաշտոնի չի նշանակում Փաշինյանը. ցուցակ. «Ժողովուրդ»    

28 հուլ 2023 17:00

Տեսանյութ․ ՌԴ-ում երիտասարդը փողոցում գտել է մի կապոց՝ միլիոն ռուբլիով․ նրան սպառնում է 10 տարի ազատազրկում

Ռուսաստանում 27-ամյա տղան փողոցում գտել է մի կապոց՝ միլիոն ռուբլիով. Նա որոշել է գումարը պահել իր համար, իսկ այժմ նրան մեղադրում են գողության մեջ. գրում են ռուսական տելեգրամյան ալիքները։


Մոսկվայի բնակիչներից մեկը գումարը ստացել էր իր հարսանիքին, այնուհետև այն կորցրել էր։ Նա մեքենայի տանիքին միլիոնով կապոց է դրել ու հանգիստ քշել քաղաքից։ 


Սակայն ոստիկաններին հաջողվել է տեսախցիկների միջոցով հետևել։ Դատելով տեսանյութից՝ տղան կապոցը գտել է հենց ճանապարհին։ Երբ կասկածյալին հայտնաբերել են, նա արդեն հասցրել էր ծախսել 400 հազար ռուբլի։


Քրեական գործ է սկսվել․ այժմ տղան մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով գողության մեջ։ Նրան սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր