Կենդանակերպի նշանների մայիսի 5-ի ռոմանտիկ հորոսկոպը          Մայիսի 6-ին, 7-ին և 8-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների գազամատակարարումը       Տեսանյութ.Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթի մասնակիցները կգիշերեն Հաղարծինում    

28 հուլ 2023 17:28

Տեսանյութ.Հակարի կամրջի ամբողջ երկայնքով տեղակայված են իրենց զորքերը.Մարդկանց սովամահության հասցնելու ճանապարհո՞վ են ուզում հասնել ինտեգրացիայի

Բեռնատարները սպասում են Լաչինի միջանցք մտնելուն, եթե Ադրբեջանն այդ հնարավորությունը տա, սակայն արդեն երկրորդ օրն է, որ հումանիտար բեռները կանգնած են Կոռնիձորում: Այս մասին այսօր՝ հուլիսի 28-ին, Կոռնիձորում դիմելով Հայաստանում հավատարմագրված դեսպաններին, նշեց Հայաստանի ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը:

Իր հերթին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ասաց. «Ուրախ եմ, որ եկել եք այստեղ՝ տեղում տեսնելու, ծանոթանալու իրավիճակին: Նախեւառաջ, ուզում եմ տեղեկացնել, որ Հակարի կամուրջը այս մասում է, որը կարող եք տեսնել եւ որն արգելափակված է Ադրբեջանի կողմից:

Ինչ վերաբերում է հումանիտար բեռներին, դուք կարող եք տեսնել, որ այս բեռնատարները տեւական ժամանակ այստեղ են: Մինչ այս պահը մենք կարողանում էինք շատ փոքր ծավալներով դեպի Արցախ սննդամթերք եւ դեղորայք ուղարկել, բայց վերջին ժամանակերում դա բացարձակ անհնար է դարձել: Դուք տեսնում եք, որ բեռնատարները կանգնած են եւ անհնար է բեռները տեղափոխել սահմանից այն կողմ, դեպի 120 հազար բնակիչներ:

Այնտեղ քաղցած են մարդիկ, քաղցած են երեխաները: Ես  տեղեկացել եմ, որ կա արձագանք Ադրբեջանի կողմից, խոսում են ինչ-որ ինտեգրացիայի մասին, բայց այդ ինտեգրացիան արդյոք սովամահության հասցնելու ճանապարհո՞վ են ուզում հասնել: Դա կարծում եմ՝ անընդունելի է բոլորիս համար, դա ճանապարհ չէ, մարդիկ սոված են: Այս հումանիտար բեռը պետք է հասնի այն մարդկանց, որոնք դրա կարիքն ունեն: Այլապես մենք բոլորս լուռ ականատես ենք լինելու, թե ինչպես է իրավիճակն ամեն վայրկյան վատթարանում»:

Մարզպետի խոսքով, մոտեցումը, որ մարդկանց, երեխաներին սոված պահելու միջոցով ինչ-որ նպատակի են ուզում հասնել, չի կարող ընդունելի համարվել ժամանակակից աշխարհում:

«Հակարի կամրջի ամբողջ երկայնքով տեղակայված են իրենց զորքերը, եւ խորությամբ նույնպես: Ես վերլուծությունները թողնում եմ ձեզ, եւ կրկին անգամ շնորհակալ եմ, որ եկել եք տեղում տեսնելու եւ հասկանալու իրավիճակը:

Տասնյակ հազարավոր քաղցած, դեղորայքի կարիք ունեցող մարդիկ այն կողմում են, բեռները՝ այս կողմում»,-ընդգծեց Ղուկասյանը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր