ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը          Տասնյակ կամ 100 միլիոնավոր դոլարները, որը Կրեմլը հատկացրել է հեղաշրջման միջոցով Հայաստանը իր ազդեցության տակ վերադարձնելու համար՝ սկսել են արդեն բաժանել իրենց խամաճիկներին       Ցուցարարների ճնշման ներքո Փաշինյանի հեռացման մասին խոսելը դեռ վաղաժամ է.ՀՀ-ում սահմանազատման դեմ բողոքի ակցիաները կարող են ավարտվել արյունով    

29 հուլ 2023 19:33

Չիլի, չաման, սխտոր, կոճապղպեղ. ի՞նչ բուժիչ հատկություններ ունեն կծու համեմունքները

Համեմունքները յուրաքանչյուր խոհանոցի հիմնական բաղադրիչն են: Հաճախ ընտրությունը կանգ է առնում հենց կծու համեմունքների վրա, ինչն էլ կարող է ունենալ և՛ դրական, և՛ բացասական հետևանքներ։

Խոտաբույսերով և համեմունքներով հարուստ ամենօրյա սննդակարգը պարունակում է հակաօքսիդանտներ, հանքանյութեր և մուլտիվիտամիններ: Դրանք բարելավում են նյութափոխանակությունը, ստեղծում են հագեցվածության զգացում և երկարացնում երիտասարդությունը։ Ճիշտ չափաբաժիններով բուսական կծու մթերքը համեղ է և անվտանգ:

Ճիշտ է նաև այն վարկածը, որ կծու սնունդը սպանում է սննդի հետ եկող և օրգանիզմին խանգարող բակտերիաներն ու վիրուսները։ Օրինակ՝ կապսաիցինը տարբեր մրգերի և համեմունքների բաղադրամաս է, որը դրանք դարձնում է թանձրալի: Այն ունի հակասեպտիկ հատկություն, որն օգնում է խուսափել աղեստամոքսային տրակտի հիվանդություններից։

Չիլին, չամանը, սխտորը, կոճապղպեղը և այլ տաք համեմունքներ ոչնչացնում են ստամոքս-աղիքային վարակների, E. coli-ի և այլ բակտերիաների մեծ մասը:

Կապսաիցինը, որն առատորեն առկա է չիլի պղպեղի մեջ, սպանում է հելիկոբակտերիաները և համարվում է այս բակտերիաների առաջացրած խոցերի և գաստրիտների բուժման լավագույն բնական միջոցներից մեկը:

Քուրքումին հիմնական նյութը, որը կազմում է քրքումի արմատի բաղադրության մասը, ունի հակաբորբոքային, հակաուռուցքային, հակաբակտերիալ, հակաօքսիդանտ հատկություններ: Միևնույն ժամանակ, պղպեղի տարբեր տեսակներ պարունակում են նյութեր, որոնք ուժեղացնում են քուրքումինի ազդեցությունը։

Գիտնականները ցույց են տվել, որ կապսաիցինը կարող է նվազեցնել քաղցը և մեծացնել էներգիայի ծախսերը: Այնուամենայնիվ, այն արագացնում է սրտի աշխատանքը և բարձրացնում ջերմաստիճանը: Սա իր հերթին խթանում է նյութափոխանակությունը։

Նույնիսկ մեծ ցանկության դեպքում դժվար կլինի հաճախակի շատ կծու սնունդ ուտել։ Շատերն օրինակ այս մեթոդին են դիմում քաշի կորստի համար։ Սակայն պետք է հիշել, որ կարելի է նիհարել միայն կալորիականության դեֆիցիտի և ֆիզիկական ակտիվության հետ համատեղ:

Կծու համեմունքներում պարունակվող նյութերը նվազեցնում են արյան մեջ տրիգլիցերիդների մակարդակը, ավելացնում են լյարդում ճարպային նյութափոխանակության մեջ ներգրավված ֆերմենտների քանակը, արագացնում են նյութափոխանակությունը, ակտիվացնում են ճարպերի օքսիդացման գործընթացը:

Կապսաիցինը չեզոքացնում է ճարպային բջիջների կողմից առաջացած քրոնիկական բորբոքումները և նվազեցնում է գրելինի հորմոնի արտադրությունը, որը պատասխանատու է սովի զգացման համար։

Կծու սնունդը լավացնում է մարսողությունը, սակայն սա ևս միանշանակ չէ, քանի որ ստամոքս-աղիքային հիվանդությունների առկայության դեպքում, կծու սնունդը կարող է բորբոքային պրոցեսներ հրահրել։

Կծու համեմունքները խթանում են ստամոքսահյութի արտազատումը, ինչը բարելավում է արյան հոսքը դեպի ստամոքսի պատեր և օգնում վերականգնել նրա լորձաթաղանթը։

Դրական ազդեցության հետ մեկտեղ, այն կարող է առաջացնել նաև այրոցի զգացում՝ կախված գրգռիչի ազդեցությունից։

Կծու սնունդը չի հրահրում գաստրիտ, այլ ցավ է պատճառում առկա խնդիրներ ունեցող մարդկանց։ Կծուն մեծացնում է ստամոքսում թթվի արտազատումը, իսկ գաստրիտով մարդու ստամոքսի լորձաթաղանթն արդեն թույլ է և անպաշտպան։

Քիմքի բշտիկները ազդանշան են ուղարկում ուղեղին՝ բերանում այրոցի զգացողության մասին, և այն սկսում է էնդորֆին արտադրել՝ արգելափակելու տհաճ զարգացումը, որից էլ առաջանում է բերանի և լեզվի թմրություն։

Հիվանդություններ, որոնց դեպքում կան կծու համեմունքների օգտագործման սահմանափակումներ և հակացուցումներ՝

ստամոքսի և 12 տասներկումատնյա աղիքի խոց,

խոցային կոլիտ սուր փուլում,

հեպատիտ,

խոլեցիստիտ,

պանկրեատիտ,

խոլելիտիաս։

«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր