Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Նիկոլը ուժեղ է, որովհետև թույլ են նրա դիմացինները, Նիկոլի որակները կոռեկցիայի ենթարկել հնարավոր չէ       Թրամփի հետ կոնֆլիկտի ֆոնին` Մասկի կարողությունը 1 օրում նվազել է 34 մլրդ դոլարով    

29 հուլ 2023 14:10

Տեսանյութ.Ցավդ տանեմ, քեզ շատ սիրում ենք, դու արխային, մենք կողքիդ ենք մինչեւ վերջ...Ում ասում եմ, ասում են՝ գնա, Նիկոլիդ ասա

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Գեղարքունիքի մարզ ավարտվել է Գագարինում չնախատեսված կանգառով: Այս մասին Փաշինյանը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում ՝ հրապարակելով տեսանյութ:

Գագարինի բնակիչներից մեկը հիացմունքով է դիմավորում Փաշինյանին՝ ասելով, որ մինչեւ վերջ նրա կողքին են. «Ցավդ տանեմ, մենք քեզ շատ սիրում ենք, դու արխային, մենք կողքիդ ենք մինչեւ վերջ: Դու մեզ փրկիր»:

Մեկ այլ բնակիչ համայնքի խնդիրներն է ներկայացնում՝ ասելով, որ ֆուտբոլի խաղադաշտում նստարանների խնդիր ունեն, համայնքի գերեզմանոցի ճանապարհը ասֆալտապատ չէ, նաեւ համայնքում շենքերի տանիքները վերանորոգելու խնդիր ունեն:

Փաշինյանին հիացմունքով դիմավորած կինն էլ բողոքեց, որ 30 տարի ապրում է համայնքում, բայց իրենց փողոցում դեռ ասֆալտ չի տեսել. «Ում ասում եմ, ասում են՝ գնա, Նիկոլիդ ասա»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր