Մարտի 14-ի աստղագուշակ, ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար          Մարտի 16-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Ըմբշամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Սամվել Տերտերյանը և Արամայիս Հարությունյանը դուրս են եկել եզրափակիչ    

30 հուլ 2023 20:34

Տեսանյութ.Պակիստանում ահաբեկչության հետևանքով շուրջ 40 մարդ է զոհվել, ավելի քան 200-ը վիրավորվել

Պակիստանի Խայբեր Փախտունխվա նահանգում առնվազն 39 մարդ է զոհվել, երբ ռումբը պայթել է պահպանողական կրոնական Jamiat Ulema-e-Islam (JUI-F) միջոցառման ժամանակ. հայտնում է AFP գործակալությունը՝ հղում անելով նահանգի առողջապահության նախարար Ռիազ Անվարին։

Ավելի վաղ պակիստանյան Geo հեռուստաալիքն իր կայքում հայտնել էր 35 զոհվածների մասին։ Հեռուստաալիքի տվյալներով՝ վիրավորների թիվն անցնում է 200-ից։ Նրանց թվում է հեռուստաալիքի օպերատորը, ով գլխի ծանր վնասվածք է ստացել։ Մահացածների թվում, ըստ Geo-ի, կա JUI-F կուսակցության տեղական կառույցի ղեկավարը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր