Թուրքիան լուրջ շահ չունի Հայաստանի հետ սահմանի բացման հարցում, հակառակը փակ սահմանը խայծ է օգտագործում միակողմանի զիջումներ կորզելով          Փաշինյանի ուղերձը խոստովանություն էր Վաշինգտոնյան գործընթացի տապալման մասին       Ես կարծում եմ, որ գործը գնում էր դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, բայց հիմա դա այլևս չի լինի    

31 հուլ 2023 18:00

Ում հաստատ կալանավորելու չէ՝ նաղդ փակում եք, էսքան կո՞շտ, գլխատել էս եզակիներին, ստացեք հետ էդ տարածքն էլ, էդ փողերն էլ, կալանքս ո՞ր՚ն է

Հեռուստամեկնաբան, լրագրող Դավիթ Գրիգորյանի գրառումը.
«ԱՆՆՈՐՄԱԼ Է ԱՐԴԵՆ
ինչքան կարելի է կալանք կիրառել: Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանին փակում եք, որովհետև ազատության մեջ գտնվելով ի՞նչ է անելու, ասենք՝ նվագախմբին ֆալշ նվագե՞լ է տալու:
Հասկացանք, որ քրգործ կա, հասկացանք, որ կասկածվում է ինչ-որ բանի մեջ, բայց դա ի՞նչ է, էնպիսի մեղադրանք է, որը պարտադիր կալա՞նք է նախատեսում: Մարդն իր երաժշտությամբ ինչ-որ մեկին սովամահությա՞ն է հասցրել, որ վախեր կան:

Հերիք եղավ էլի: Ում պիտի հաստատ դատեք ու փակեք՝ ազատության մեջ շարասյուներով ֆռֆռում են: Ում հաստատ կալանավորելու չէ՝ նաղդ փակում եք: Հեն է, մեկը կա՝ ընտանիքով դատախազություն էիք կանչել: Մի «լավաշ» էլ ապօրինի գույք էիք գտել: Նա հեչ, Սերգեյը՝ մե՞ջ:
Ստացեք հետ էդ տարածքն էլ, էդ փողերն էլ: Բայց կալանքի իմաստը ո՞րն է: Սա էս ի՞նչ պրակտիկա է, չեմ հասկանում: Առանց էդ էլ արվեստի եզակի գործիչներ ունենք, որոնք հայկական մշակույթը ինչ-որ կերպ ներկայանալի են դարձնում աշխարհում:

Սա, իհարկե, վերջիններիս որևէ արտոնություն չի շնորհում, բնավ: Բայց էսքան կոշտ ու կոպիտ կլինի՞ գլխատել էս եզակիներին: Բերեք, բացատրեք, փոխհատուցել տվեք, բայց փակում եք էդ տղուն, որ էլ երբեք ստեղծագործի՞:
Ու սրան զուգահեռ մի նառկամանի, անունով մեգա աստղի, էժանագին ու անորակ երաժշտության առաջամարտիկներից մեկին են կանչում Երևան՝ համերգ տալու:
Փաստորեն Սնուփը, որը իրականում մեռած աստղա, ավելի ընկալելի է որոշների համար, քան դասական երաժշտության հայ լոկոմոտիվներից մեկը:
Աբսուրդ»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր