Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն       Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին    

31 հուլ 2023 14:41

Արտակարգ դեպք Երևանում․ տղամարդը նռնակով մտել է բանկ, պահանջել գումար, այլապես կպայթեցնի

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով այսօր՝ հուլիսի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։Ժամը 05։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պետական պահպանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժնի պահպանության ծառայությունից Ոստիկանության Նոր Նորքի բաժին տագնապի ազդանշան են ստացել։
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, Ոստիկանության գեներալ-մայոր Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանն ու Ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետ Վարդան Խաչատուրյանը։
 
Պարզվել է, որ ժամը 04։50-ի սահմաններում անհայտ անձը մուտք է գործել Խուդյակովի 69/1 հասցեում գործող «Ֆասթ» բանկի մասնաճյուղ, սպառնացել, որ իր մոտ նռնակ կա և պահանջել է գումար, այլապես կպայթեցնի, ապա կարճ ժամանակ անց դուրս է եկել բանկից և դիմել փախուստի։
 
Դեպքի փաստով Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ անհայտ անձի ինքնութունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր