Վահագն Խաչատուրյանը թեև ցանկանում է, բայց չի կարողանում ակտիվանալ որպես ՀՀ նախագահ, քանի որ փոքր լիազորություններ ունի և բան չի կարող անել. «Ժողովուրդ»

Միևնույն ժամանակ, նա իր աշխատակիցներին բացատրել է, որ չի կարողանա ակտիվանալ որպես ՀՀ նախագահ, քանի որ փոքր լիազորություններ ունի, և ցանկության դեպքում էլ բան չի կարող անել։ Ամեն դեպքում, քանի որ իր շրջապատում եղել են կարծիքներ, տեսակետներ, թե նա մարդկանց աչքից ընկել է նախագահ դառնալուց հետո, քանի որ այլևս ոչինչ չի անում, որոշել է ակտիվանալ և փորձել վերականգնել իր դրական իմիջը։ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց այս տեղեկությունները ճշտել Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, որտեղից մեզ հայտնեցին. «Հանրապետության նախագահն իր գործունեության մեջ առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և ամբողջ ծավալով իրականացնում է իր սահմանադրական լիազորությունները»։