Տեսանյութ.Լեսնոյում հայերը մարդասիրական միջանցք են տրամադրել ադրբեջանցիներին. Խաչատրյանի «մեղադրանքի» հետքերով

Պատարայի բնակիչ Գալյա Իսրայելյանը նշում է. «Սաղ գյուղի անասունների կեսը գողացել են, տարել են, մեր անասուններն էլ են տարել: Հիմա գիտենք, որ իրենց մոտ է: Բայց դեռ ճանապարհները բաց էր, գնում էինք, գալիս էինք, իրար չէին սպանում, չէին ծեծում»: Նա հիշում է, որ դեռ 1989-ին ադրբեջանցիները աղբյուրի մոտ գնդակահարել, հետո դանակահարել էին անտառից վերադարձող ամուսնուն՝ Ռուբեն Իսրայելյանին:
Մինչեւ արցախյան շարժումը Պատարայի 6 խաղաղ բնակիչ ադրբեջանցիների զոհն է դարձել. Գրիգորի Գրիգորյանը, Արարատ Աբրահամյանը եւ Գավրուշա Դավթյանը գնացել էին վառելափայտ բերելու. Երեք օր հետո Արարատի եւ Գավրուշայի դիերը գտել են, Գրիգորիի դին չեն գտել: Ադրբեջանցիները Պատարայից նաեւ Խորեն Սարգսյանին են առեւանգել: Գյուղացիներն ասում են, որ հետո հայտնի է դարձել, որ հետո նրան խարույկի վրա հրկիզել են: