Տեսանյութ.Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննեսը միացել է Բագրատ Սրբազանին          Որն է տարբերությունը 2018 թվականի և Բագրատ Սրբազանի առաջնորդած այսօրվա շարժման միջև       Մայիսի 8֊ին Շիրակը հանուն հայրենիքի շարժումը միանալու է Տավուշից սկիզբ առած երթին    

01 օգոս 2023 13:33

Մենք չէինք հաշվարկել, որ Թուրքիան կարող է հայտնվել արցախյան թատերաբեմից ընդհամենը 25 կմ հեռավորության վրա

Ես հաստատ հիշում եմ, որ Անվտանգության խորհրդում խոսակցություն եղել է այն մասին, որ ՀՀ ԶՈւ-ն ունակ չէ կանգնեցնել թշնամու ագրեսիան և պատերազմն անհրաժեշտ է կանգնեցնել քաղաքական միջոցներով, այսպիսի խոսակցություն եղել է նաև այլ ձևաչափերով, և դրա վերաբերյալ առաջին զեկույցը ստացել եմ ես:




Այս մասին 44-օրյա պատերազմի հետևանքներն ուսումնասիրող ԱԺ Քննիչ հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը:


«Ինձ դուր գար թե ոչ, մենք պարտավոր էինք անմիջապես վարչապետին և Անվտանգության խորհրդին ներկայացնել այդ զեկույցը, քանի որ դրա հիմնական պատճառն այն էր, որ կար երրորդ կողմի անմիջական ներգրավածություն, որը մեր համար տեսանելի էր: Երրրորդ կողմը, կարծում եմ, հասկանում եք, որ Թուրքիան է»- ասաց նա:


Տոնոյանը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ Թուրքիայի ներգրավվածությունն իրականացվում էր, ոչ թե Նախիջևանյան ուղղությամբ, ոչ թե ՀՀ սահմանի ուղղությամբ, այլ այսպես ասած ձիու քայլով՝ արցախյան թատերաբեմում:


«Այսպիսի հաշվարկ մեր կողմից չի եղել, թերի է եղել, մենք չէինք հաշվարկել այդպիսի բան, որ Թուրքիայի ԶՈւ-ն անմիջապես կարող է հայտնվել արցախյան թատերաբեմից ընդհամենը 45 կմ, 25 կմ հեռավորության վրա՝ իրականացնելով թռիչքներ»,- ասաց նա:



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր