Երևանում ուսուցչի կողմից կիրառվել է հոգեբանական և ֆիզիկական բռնություն տարրական դասարանների սովորող աշակերտների նկատմամբ          Տեսանյութ.Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաները հոգեբանական ինչ խնդիրների են բախվում       Ու քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ՝ իրեն անվանեն «ատլախ»    

02 օգոս 2023 10:01

Անահիտ Ավանեսյանը հերթական աբսուրդ հրամանն է ստորագրել, այնպես, ինչպես կորոնայի ժամանակ էր.«Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հերթական աբսուրդ հրամանն է ստորագրել, ըստ որի՝ բժշկական հաստատություններում կարմրուկով պայմանավորված տեսակցությունները արգելվում են։ Մասնավորապես, կարող են տեսակցել հիվանդին, եթե ներկայացնում են կարմրուկի դեմ պատվաստման կամ նախկինում հիվանդացման փաստը հաստատող փաստաթուղթ։

Այսինքն՝ այժմ հիվանդանոցներում բուժաշխատողները հիվանդատես եկած մարդկանցից պետք է փաստաթղթեր պահանջեն՝ տեսակցություն թույլ տալու համար։ Փաստացի ԱՆ-ն նորից դիմել է կորոնավիրուսի ժամանակ իր կիրառության անարդյունավետությունը եւ անիմաստությունը ապացուցած հին ու փորձված մեթոդին. չէ՞ որ այդ ժամանակ էլ տեսակցությունները արգելում էին, բայց դրանից դուրս կորոնան շարունակում էր տարածվել։

Հարց է առաջանում՝ հիվանդի հարազատին տեսակցությունը արգելելով՝ ավելի քի՞չ կտարածվի կարմրուկը։ Հասարակական տրանսպորտում, մասսայական միջոցառումներին ինչո՞ւ կանխարգելիչ եւ հակահամաճարակային միջոցառումներ չկան։ Միշտ նույն հասցեն ունեն հրամանները. ինչպես ասում են, դուք ուրիշ հերոսի անուն չգիտե՞ք։

Հիշեցնենք, որ ավելի վաղ առողջապահության նախարարը հրաման էր ստորագրել բուժաշխատողների պատվաստման մասին, ըստ որի՝ անկախ նրանից՝ անձը շփվել է կարմրուկով հիվանդի հետ, թե ոչ, պետք է պատվաստվի մեկ դեղաչափ, եթե դեռ չի պատվաստվել կամ չի հիվանդացել կարմրուկով։ «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ առողջապահության նախարարությանը այս հարցերի հետ կապված մեկնաբանություն ստանալու համար, սակայն անարդյունք. հրաժարվեցին որեւէ մեկնաբանություն տալ»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր