Երևանում ուսուցչի կողմից կիրառվել է հոգեբանական և ֆիզիկական բռնություն տարրական դասարանների սովորող աշակերտների նկատմամբ          Տեսանյութ.Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաները հոգեբանական ինչ խնդիրների են բախվում       Ու քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ՝ իրեն անվանեն «ատլախ»    

02 օգոս 2023 13:30

Մոսկվայի քաղաքային դումայի պատգամավոր Անդրեյ Մեդվեդևը համաձայն չէ Փաշինյանի արած հայտարարության հետ

Sm.news–ը գրում է, որ Հայաստանի վարչապետի վերջին բարձրագոչ հայտարարությունը Հարավային Կովկասում Ռուսաստանի դերի մասին կարող է դուր գալ միայն ԱՄՆ-ին ու Բրիտանիային: Փաշինյանն ակնարկել է, որ Ռուսաստանը, իբր, ազդեցություն չունի Հարավային Կովկասում։ Դրա հետ համաձայն չէ լրագրող, Մոսկվայի քաղաքային դումայի պատգամավոր Անդրեյ Մեդվեդևը։ Նա հիշեցրել է, որ միշտ էլ Հարավային Կովկասում պատերազմ է սկսվել, հենց որ Ռուսաստանի, կամ նույնն է Խորհրդային Միության դիրքերը տարածաշրջանում սկսել են թուլանալ։ Պատգամավորը որպես օրինակ բերել է 1988 թվականը, և այն ժամանակվա իրադարձություններն անվանել  «Արևմուտքի մեծ խաղի» շարունակություն։ Նա ակնարկել է, որ Հայաստանի վարչապետի նման հարձակումները Ռուսաստանի վրա բրիտանացիներին ու ամերիկացիներին պետք է շատ գոհացնեն։


«Փաշինյանը մարդ է, ով նշանակվել է 1918-20 թվականներին չստացվեց «Մեծ խաղում» ռևանշի հասնելու համար։ Հետագայում չի աշխատել նաև 1940 թվականին ռևանշի հասնելը: Անգամ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո այն ամբողջությամբ չի ստացվել։ Հիմա անգլո-սաքսոնները, կարծես թե, կարող են բավարարված լինել։ Չնայած, իհարկե, ամեն ինչ դեռ փաստ չէ։ Բայց գործողությունների ընթացքը պարզ է: Միաժամանակ, Ռուսաստանի դուրս մղումը Հարավային Կովկասից կդառնա հայկական պետականության վերջի սկիզբը։ Դե, գուցե և միայն սուբյեկտիվության առումով։ Բայց Փաշինյանը թքած ունի նման մանրուքների վրա»,- ասել է Մեդվեդևը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր