Հունիսի 5-ին և 6-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը          Հունիսի 5-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Պայթյուն Արմավիրի մարզում, մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց, դեպքի վայրում հայտնաբերվել են նռնակ, պայթուցիչ    

02 օգոս 2023 15:09

Երկակի ստանդարտներ պետք չէ գործածել, երբ ՀՀ-ն ԼՂ-ն ճանաչեց Ադրբեջանի մաս ՌԴ խաղաղապահների մասին քննադատությունը տեղին չէ

Այն պահից, երբ ՀՀ-ն ԼՂ-ն ճանաչեց Ադրբեջանի մաս, ՌԴ խաղաղապահների մասին քննադատությունը տեղին չէ։ Այս մասին այսօր ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում նշեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «ՌԴ-ն մնում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման կողմնակիցը։ ՌԴ-ն անում է հնարավորը Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու համար։ Շփումների ակտիվության ի՞նչ նվազման մասին կարող է խոսք գնալ, երբ վերջին շրջանում մի շարք համատեղ հանդիպումներ են տեղի ունենում», - հավելեց Զախարովան։

«Իրականության աչքերի մեջ պետք է նայել, ի՞նչ է՝ այս սուր հումանիտար ճգնաժամի պայմաններում պարոն Փաշինյանն ուզում է, որ ՌԴ խաղաղապահները դուրս գա՞ն ԼՂ-ից։

Բառերի հետ աճպարարություն անելը լավ տեղ չի տանելու, երկակի ստանդարտներով պետք չէ գործածել», - ընդգծեց Զախարովան։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր