Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Ես՝ բանտում, դու՝ ոչ, բայց ես՝ ազատ, իսկ դու՝ ոչ. Բագրատ Սրբազանը՝ Նիկոլ Փաշինյանին       Մարտի 14-ի աստղագուշակ, ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար    

02 օգոս 2023 16:10

Իրանի ԻՀՊԿ ՌԾՈւ-ն ներկայացրել է նոր նավեր, որոնք զինված են 600 կիլոմետր հեռահարությամբ հրթիռներով

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, ԶՈւ էլիտար զորամասեր) ռազմածովային ուժերը չորեքշաբթի ներկայացրել են նոր նավ՝ զինված 600 կիլոմետր հեռահարությամբ հրթիռներով, տեղեկացրել է Tasnim գործակալությունը։


Նավերը ներկայացվել են զորավարժությունների համատեքստում, որոնք սկսվել են չորեքշաբթի առավոտյան Պարսից ծոցի Աբու Մուսա կղզում, որի տարածքային պատկանելությունը Իրանը վիճարկում է արաբական մի շարք երկրների հետ։


«ԻՀՊԿ ՌԾՈւ-ն առաջին անգամ Պարսից ծոցում փորձարկել է «Շահիդ Հաջի» հատուկ ստորաբաժանման նավերը, որոնք զինված են 600 կիլոմետր հեռահարությամբ հրթիռներով՝ պաշտպանելու համար իրանական կղզիների տարածքային ամբողջականությունը»,- նշվել է հաղորդագրությունում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր