Ինչ պայքար է ընթանում ՔՊ-ի ներսում. ով ում դեմ է աշխատում. «Ժողովուրդ»          «Ռազբորկա», կրակոցներ Գորիսում. գլխավոր հերոսներից մեկը ՔՊ-ական համայնքապետի ազգականն է․ «Հրապարակ»       ՀԷՑ-ում խառն են, ներքին հարաբերությունները գնալով սրվում են. «Փաստ»    

03 օգոս 2023 12:29

Այս խելագարներն ուզում են համաշխարհային պարենային աղետ առաջացնել, կարծում են, որ կարող են դրանից փող աշխատել

Հարձակվելով Ուկրաինայի գյուղատնտեսական ենթակառուցվածքների վրա՝ Ռուսաստանը ցանկանում է համաշխարհային պարենային աղետ առաջացնել, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
 
«Այս խելագարներին պետք է, որ պարենի համաշխարհային շուկան փլուզվի: Նրանց պետք են գների ճգնաժամեր, մատակարարումների խափանումներ: Ինչ-որ մեկը կարծում է, որ կարող է դրանից փող աշխատել։ Մոսկվայում ինչ-որ մեկը հույս ունի, որ իբր ինչ-որ բան կսակարկեն։ Սրանք շատ, շատ վտանգավոր հույսեր են»,- հայտարարել է Զելենսկին իր երեկոյան տեսաուղերձում։
 
Հիշեցնենք, որ Ռուսաստանը, հուլիսի 17-ին դուրս եկավ հացահատիկային գործարքից, հաջորդ օրվանից սկսած հրթիռներով ու անօդաչու թռչող սարքերով հարվածում է ուկրաինական նավահանգիստներին՝ ոչնչացնելով տրանսպորտային ենթակառուցվածքներն ու ամբարված տոննաներով հացահատիկը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր