ՆԱՏՕ-ն ողջ կոալիցիայով պատերազմի է պատրաստվում. Ռուսաստանը կարող է հակամարտություն հրահրել հարևան երկրներում          Արտակարգ դեպք՝ Երևանում. 16-ամյա տղան Կիևյան կամրջից ցած է նետվել, բայց ողջ է մնացել       Ռեստորանում ընթրելիս տղամարդը պայուսակից հանել է ատրճանակը, պատահական կրակոց է արձակվել․ կա զոհ    

03 օգոս 2023 12:49

Էքսպանսիան կշարունակվի, և ոչ ոք չի լսի Փաշինյանին.ռուսաստանյան որոշ ղեկավարներ գնալով ավելի են հակվում դեպի Ադրբեջանը

Փաշինյանի գլխավոր սխալն այն է, որ նա սխալ ճանապարհով գնաց։ Իմաստ չունի բանակցել  եվրոպացիների հետ, որոնք ոչինչ չեն երաշխավորում։ Ի՞նչ է, նրանք  ՆԱՏՕ-ի զորքե՞ր կուղարկեն Ադրբեջանի և Թուրքիայի դեմ։ Այս մասին Նովոստի Արմենիի - NEWS.am-ին տված հարցազրույցում հայտարարել է ԵԱՏՄ ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Լեպեխինը։


Մեխանիզմը մեկն է․ եթե հայկական կողմը պարտվել է պատերազմում, նրա հետ ոչ ոք չի պայմանավորվի։


Կձևացնեն, թե պայմանավորվում են, բայց այդ պայմանավորվածությունները, միևնույնն է, կխախտվեն։ Ադրբեջանի թիկունքում Թուրքիայի դիրքորոշումն է, իսկ  Թուրքիայի թիկունքում ՆԱՏՕ-ինը։ Իսկ ո՞վ է կանգնած Հայաստանի թիկունքում, Փաշինյանի թիկունքում։ Նույն բրիտանական հետախուզությունը, որն աջակցում է Թուրքիային, ոչ թե Փաշինյանին»,- ընդգծել է քաղաքագետը։


Նա վստահություն է հայտնել, որ պայմանավորվածություններ չեն լինի, էքսպանսիան կշարունակվի, և ոչ ոք չի լսի Փաշինյանին։


«Նա հնարավորություն ուներ  Ռուսաստանի հետ ՀԱՊԿ-ի շրջանակներում նոր ռազմական պայմանագիր կնքելու,  երբ ռուս խաղաղապահները մտան Լեռնային Ղարաբաղ։ Պետք էր այս ուղղությամբ աշխատել, և այդ ժամանակ ռուս խաղաղապահները  ինչ-որ երաշխավոր կլինեին, դրա վրա էլ Փաշինյանը կարող հենվել։ Սակայն նա ամեն ինչ արեց ՀԱՊԿ-ը վարկաբեկելու համար, Ռուսաստանի հետ լիարժեք չխոսեց, այլ գնաց Բրյուսել ու հույս ուներ, որ այնտեղ ինչ-որ մեկը կերաշխավորի  Ալիևի հետ իր պայմանավորվածությունների կատարումը։


Հայտնի է, որ 1994 թվականից ի վեր ոչ մի Բրյուսել Հայաստանին ոչինչ չէր երաշխավորել։ Միայն Հայաստանի ուժն է երաշխավորել սահմանների պահպանումը 1994-ից հետո, իսկ երբ Հայաստանը չկարողացավ դիմակայել Ադրբեջանին ու Թուրքիային, Փաշինյանի հետ ոչ ոք չի խոսի, միայն կձևացնեն։ Փակուղի է առաջացել։


Այժմ ադրբեջանցի լոբբիստները աշխուժորեն աշխատում են Ռուսաստանում, իսկ հայ լոբբիստները չեն աշխատում։ Ուստի, ռուսաստանյան որոշ ղեկավարներ գնալով ավելի են հակվում դեպի Ադրբեջանը»,- ընդգծել է Լեպեխինը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր