Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն          Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին       Ցուցարարների ճնշման ներքո Փաշինյանի հեռացման մասին խոսելը դեռ վաղաժամ է.ՀՀ-ում սահմանազատման դեմ բողոքի ակցիաները կարող են ավարտվել արյունով    

03 օգոս 2023 14:49

Դրված է Հայաստանը ոչնչացնելու հարցը.Դրա դեմն առնելու միակ ճանապարհը զինված դիմադրությունն է, ռազմական առաջնորդներ են պետք

Դրված է Հայաստանը ոչնչացնելու հարցը։ Այն նույն օրը՝ 2022թ․ դեկտեմբերի 12-ին, երբ Ադրբեջանը պաշարել է Արցախը, ասել եմ, որ դրան հետևելու են հարձակողական քայլերը, Արցախի, Սյունիքի՝ ընդհուպ մինչև Երևանի հայաթափումը։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ռազմական պատմաբան Արմեն Այվազյանը` անդրադառնալով Արցախում ստեղծված իրավիճակին։

«Դրա դեմն առնելու միակ ճանապարհն արագ տեմպերով Հայաստանը ռազմականացնելն է․ ժողովրդին պետք է զինել՝ այդ թվում գաղափարապես, բարոյապես․․․Ադրբեջանական ցեղասպանական քաղաքականության դեմ զինված իմադրություն է պետք ցույց տալ՝ բոլոր առումներով։ Ինքներս պետք է մտածենք մեր պաշտպանության մասին։ Տարբեր երկրների կոչերը, Արդարադատության միջազգային դատարանի որոշումները ոչ մի բան չեն նշանակում, ոչ մի արժեք չունեն։ Ադրբեջանը անում է գործողություններ, մենք բավարարվում ենք դրսից ու ներսից արված կոչերով։ Ոչ ԱՄՆ-ը, ոչ ՌԴ-ը, ոչ Եվրոպան չնչին ճնշում անգամ չեն գործադրում Ադրբեջանի վրա, ավելին՝ լիակատար աջակցում են նրա։ Մենք հիմա նույն իրավիճակում ենք, ինչ 1915 թվականին»,-շեշտեց Այվազյանը։

Ադրբեջանի ցեղասպան քայլերին ի պատասխան հայտարարություններ անելու գործելաոճը, ռազմական պատմաբանի համոզմամբ, դեռևս 1988-91թթ․ ցույց են տվել, որ անարդյունք են։ Հենց դա էր ստիպել, որ 1991-ին արդեն Ադրբեջանի զինված հարձակումներին պատասխանել ենք զինված դիմադրությամբ։

«Եթե դրված է քո ոչնչացման հարցը (իսկ դա դրված է), դու պետք է պատրաստվես դիմադրության՝ անկախ նրանից՝ ուժերը հավասար են, թե անհավասար։ Այլ հարց է, որ այդ ուղղությամբ ոչ մի քայլ չի անում ոչ իշխանություն, ոչ էլ ընդդիմությունը»,-ասում է Այվազյանն ու ավելացնում՝ մեզ նոր առաջնորդներ են պետք, քաղաքական նոր ուժեր, բայց դրա համար ժամանակ, փաստացի, չունենք։

Բոլոր դեպքերում, իրավիճակից դուրս գալու միակ ռեալ ճանապարհը, ինչպես վերահաստատում է Այվազյանը, ինքնապաշտպանության անցնելն է։ Առնվազն Արցախում ազգ-բանակ մոդելը, ըստ նրա, պետք էր կյանքի կոչել․ հիմա էլ ուշ չէ, եթե արվի։

«Ուժային լուծումն այլընտրանք չունի։ Դրա համար, սակայն, ռազմաքաղաքական, առաջին հերթին՝ ռազմական, առաջնորդներ են պետք։ Ուժայինից հրաժարվելով՝ հաղթանակը զիջում ենք Ադրբեջանին։

Շատ բան կախված է նրանից, թե Արցախում որքան կկարողանան դիմադրել։ Մի բան հստակ է՝ եթե Ակնայից որևէ բեռ մտնի Արցախ, այսինքն՝ ադրբեջանական փոքր-ինչ ազդեցություն լինի ներսում, անմիջապես սկսվելու է Արցախի հայաթափումը։ Ինչ վերաբերում է նրան, թե որքանով էր Արցախը պատկերացնում, որ այս օրը գալու է և համապատասխան է, արդյոք, նախապատրաստվել, թե ոչ, ապա, իհարկե, բավարար չափով չի արվել այն, ինչ պետք էր։ Լրիվ կանխատեսելի էր, որ այս սև օրը գալու է ու պետք էր դա աչքի առաջ ունենալ»,-շեշտում է ռազմական պատմաբանը։

Ուշադրություն հրավիրելով միջազգային դերակատարների կոչերի բովանդակության վրա՝ մեր զրուցակիցը նկատում է՝ բոլորը դարձյալ փոխզիջումների մասին են խոսում, մինչդեռ այս ամբողջ ընթացքում Հայաստնաը միմիայն զիջել է, Ադրբեջանը՝ ստացել։

Այվազյանը շեշտում է՝ ստեղծված ծայրահեղ ծանր իրավիճակից եթե կարողացանք դուրս գալ զինված դիմադրությամբ, ապա կփրկենք պետականությունը, այլապես՝ կհայաթափվի ոչ միայն Արցախը, այլև Հայաստանը․ դա՝ առանց չափազանցության։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր