Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված սպասվում է բարձր ջերմային ֆոն          «Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել, վիրավոր կա       Շահրամանյանի կողմից Ադրբեջանին փոխանցված հայտարարության տեքստում չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ ԶՈւ վերաբերյալ    

03 օգոս 2023 16:29

Պոլսի հայկական հիվանդանոցի հիմնադրամի նախագահը անդրադարձել է «Աթաթուրք» սերիալի չհեռարձակվելու փաստին

Պոլսի հայկական Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հիմնադրամի նախագահ Պետրոս Շիրինօղլուն գրավոր հայտարարությամբ անդրդադարձել է թվային հարթակում Թուրքիայի հարյուրամյակին նվիրված «Աթաթուրք» սերիալի  հեռարձակման չեղարկման որոշմանը, գրում է ermenihaber-ը։

Նա ԱՄՆ-ում գտնվող հայկական  հաստատություններին և կազմակերպություններին կոչ է արել պատասխանատվությամբ մոտենալ և աջակցել Թուրքիա-Հայաստան կարգավորման գործընթացին:

Շիրինօղլուն նշել է, որ ուշադիր հետևում են (նկատի է առնվել Թուրքիայի հայ համայնքը) ամերիկյան հեռուստաֆիլմ/հեռուստասերիալային հարթակում Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքին նվիրված հեռուստասերիալի հեռարձակման դադարեցման շուրջ ժողովրդի արձագանքներին:

Ինչպես նաև ուշագրավ է համարել այն պնդումը, որ իբրև նման որոշում կայացվել է ԱՄՆ հայ համայնքի նախաձեռնությամբ:

Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հիմնադրամի նախագահ ընդգծել է նաև որ արվեստի և գեղարվեստական ​​արտադրության դրսևորումները կարող են հիմք ստեղծել հասարակությունների միջև երկխոսության և կարեկցանքի համար նույնիսկ ամենախնդրահարույց ժամանակներում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր