Արթուր Ալեքսանյանը մասնակցելու է Աշխարհի առաջնությանը          Բաքվից խոստովանում են, որ «ադրբեջանցիների՝ իրենց նախնիների բնակության վայրերը վերադառնալու» հարցը ոչ մի կապ չունի խաղաղության գործընթացի հետ       Հակամարտությունը չի կարող լուծված համարվել, քանի դեռ մի ողջ ժողովուրդ մնում է արմատախիլ արված, զրկված իր անօտարելի իրավունքներից    

04 օգոս 2023 18:16

Ինչու եմ հիանում և աջակցում նրա՞ն.Ռոման Բաղդասարյան

Ռոման Բաղդասարյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել որտեղ ասվում է.

Ինչու՞ եմ հիանում և աջակցում նրան:
Ինչու՞ եմ սիրում և անհանգստանում:
Ինչու՞ եմ պայքարում նրա խոսքերի և գաղափարների համար ։
Որովհետև նա Հայաստանի միակ առաջնորդն է վերջին 35 տարիների ընթացքում, ով երբեք չի ամաչում ներողություն խնդրել ժողովրդից:
Նա ազնիվ է և երբեք չի վախենում ժողովրդին ճշմարտությունն ասել, չնայած դա վնասակար է քաղաքական գործչի համար:
Նա փոխվում է, ինչպես մենք՝ բոլորս…
Նա լաց է լինում, ինչպես մենք ենք լաց լինում…
Նա ծիծաղում է, ինչպես մենք ենք ծիծաղում…
Նա անփոխարինելի է , որովհետև եթե նա չլինի իշխանության գլխին, ապա մեզ՝ լրագրողներին և բլոգերներին, ոչ ոք թույլ չի տա խոսել այնպես, ինչպես մենք խոսում ենք վերջին 5 տարիներին ։
Նա չի խղճում իրեն, իր առողջությունն ու նյարդերը …
Եվ միայն նրա օրոք մենք իմացանք ճշմարտությունը ….
Որքան էլ իրականությունը ծանր լինի , պետք է ապրել ճշմարտությամբ և այն մեզ պարգևեց Փաշինյանը ։
Ես հպարտ եմ, որ պաշտպանում եմ ճշմարտությունը , իսկ նրանք, ովքեր ապրել են ստով, չեն կարողանա կոտրել մեզ եւ փակել մեր բերանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր