ՌԴ-ում վերջապես հասկացան՝ Ադրբեջանը այն չէ, ինչ փորձում էր իրեն ներկայացնել          Ալիևին որևէ պայմանագիր պետք չի, բայց նա հասկացել է տարբեր կողմերի հետ առևտուր անելու հմտությունը, ինչպես մերժումները վաճառել այլ խաղացողների վրա       Հերիք չի քաղաքական գործիչներին քաղաքական հայտարարությունների համար ոմանք դատի են տալիս, դեռ դատարաններն էլ նման որոշումներ են կայացնում    

04 օգոս 2023 19:10

Եթե ձմերուկ ուտելուց հետո ուռչում եք, դիմեք բժշկի . ո՞ր հիվանդությունների մասին են վկայում ձմերուկ ուտելուց հետո այտուցները

Ձմերուկ ուտելուց հետո այտուցը կարող է վկայել սրտի կամ երիկամների հետ կապված խնդիրների մասին. RIA Novosti-ին ասել է Մոսկվայի Առողջապահության դեպարտամենտի առաջնային պահպանման գլխավոր մասնագետ Անդրեյ Տյաժելնիկովը։

«Եթե մարդը ձմերուկ ուտելուց հետո ուռչում է, նա պետք է բժշկի դիմի, հնարավոր է, որ նա սրտի կամ երիկամների հետ կապված խնդիրներ ունի»,- ասել է Տյաժելնիկովը։

Նա նշեց, որ ձմերուկը պետք է զգուշությամբ օգտագործել շաքարային դիաբետով, աղեստամոքսային տրակտի հիվանդություններով, երիկամներում քարեր առաջացնելու կամ ունենալու հակում ունեցող մարդկանց, միզասեռական համակարգի, սրտի աշխատանքի խանգարումներով, հղիներին։

«Ձմերուկը լավ հագեցնում է ծարավը, հարուստ է B և այլ վիտամիններով, պարունակում է անհրաժեշտ հանքանյութեր, բջջանյութ: Սա լավ ամառային լիցքավորում է մեր օրգանիզմի համար: Բայց ամեն ինչ օգտակար է չափավոր քանակությամբ: Ձմերուկին պետք է վերաբերվել ինչպես աղանդերի և ուտել մեկ բաժին: Ձմերուկը չի կարելի ուտել սոված փորին, ավելի ճիշտ է այն օգտագործել հիմնական սնունդից հետո և քնելուց մի քանի ժամ առաջ՝ միզամուղ ազդեցության պատճառով»,- հավելեց բժիշկը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր