Լողափնյա վոլեյբոլի Հայաստանի կանանց թիմը 2։0 հաշվով հաղթեց Ադրբեջանի թիմին
![](https://infoport.am/uploads/posts/50bacdcc3cb9519ae3670f2c0283ac05.jpg)
Ինչպես նշված է ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրության մեջ, Թբիլիսի քաղաքում անցկացվող Արևելյան Եվրոպական երկրների լողափնյա վոլեյբոլի առաջնությունում Հայաստանի հավաքական թիմի աղջիկներ Սվետլանա Մարգարյանը և Նելլի Խաչատրյանը մեկնարկել են հաղթանակով՝ Վրաստանի հավաքական թիմի դեմ 2:0 հաշվով։
«Երկրորդ խաղում պարտվել են Լիտվայի թիմին 0:2 հաշվով, իսկ այսօր մեր աղջիկները պարզապես ոչ մի հնարավորություն չտվեցին Ադրբեջանի թիմին՝ հաղթելով 2:0 հաշվով:
Հաջորդ հանդիպումը մեր թիմը կանցկացնի Վրաստան-2 թիմի հետ», - ասված է հաղորդագրության մեջ: