Տեսանյութ.Սուրբ Պետրոսի հրապարակում վերջին հրաժեշտն են տալիս Հռոմի Ֆրանցիսկոս պապին          Մերսման սրահներից մեկում մերսուհիները գումարի դիմաց կատարել են նաև սեռական բնույթի ծառայություններ       Իրանն ու ԱՄՆ–ն կվերսկսեն բանակցությունները նոր միջուկային համաձայնագրի շուրջ    

05 օգոս 2023 23:10

Տեսանյութ. Գյումրիում կայացավ Համահայկան 8-րդ ամառային խաղերի բացման հանդիսավոր արարողությունը

Գյումրիի «Շիրակ» մարզադաշտում տեղի ունեցավ Համահայկան 8-րդ ամառային խաղերի բացման հանդիսավոր արարողությունը։

Հայաստանի կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, ով նախորդ բոլոր Համահայկական խաղերում ներկայացրել է պատվիրակությունների շքերթը իր ելույթում ընդգծեց, որ Համահայկական մարզական խաղերը կայացած են իսկ մասնակիցների քանակն էլ հետզհետե ավելանում է.«Այսօր 41 պետության 179 քաղաքի 7161 պատվիրակ ժամանել է Հայաստան և մասնակցելու է Համահայկական 8-րդ ամառային խաղերին»,- նշեց Գիլոյանը։

Հանդիսավոր  շքերթի ընթացքում մարզադաշտ մտան Համահայկական 8-րդ ամառային խաղերի մասնակից քաղաքների պատվիրակությունները։

Շքերթին հաջորդեց Համահայկական խաղերի մարզիկի և մրցավարի երդման արարողությունը։ Մարզիկների անունից երդվեց Հովհաննես Մարգարյանը, իսկ մրցավարների անունից՝ Դրաստամատ Մուրադյանը։

Այնուհետև տեղի ունեցավ Համահայկական 8-րդ խաղերի գլխավոր ջահը վառելու արարողությունը, այն վստահվեց Եվրոպայի 6-ակի, աշխարհի քառակի չեմպիոն և Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր Արթուր Ալեքսանյանին։

Համահայկական խաղերի համաշխարհայի կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը իր ելույթում նշեց, որ Համահայկական խաղերն  համարվում են Հայրենիք-սփյուռք կապերի ամենակայուն և գործնական առումով կայացած միջոցառումը.«Համահայկական խաղերը դարձան միասնության, եղբայրության, սիրո ու համերաշխության իսկական պատգամ այսօրվա և գալիք սերունդների համար»,- նշեց Զաքարյանը։

Ելույթի խոսքով հանդես եկավ նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը.«Այսօրվա այս տոնն առաջին հերթին ոգեկոչումն է մեր բոլոր նահատակների, որովհետև ի ցույց է դնում մեր ժողովրդի, Հայաստանի Հանրապետության կամքը հաղթահարելու և ապրելու, զարգանալու և առաջ ընթանալու՝ ի հեճուկս բոլոր բարդությունների։ Այս օրը մի նոր խորհրդանիշ է մեր ապագայի համար, որովհետև մենք մտնում ենք մի պատմական շրջափուլ, որտեղ պետություն ունենալու մեր կամքը պետք է մնա անսասան, հայրենիքը պետություն դարձնելու և պետությունը հայրենիք ընկալելու մեր մտածելակերպը պիտի վերահաստատվի»,- ասաց վարչապետը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր