Մայիսի 7-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Ճիշտ ժամանակն է կանգնել Հայ Առաքելական եկեղեցու կողքին և գուցե սա մեր վերջին հնարավորությունն է       Տեսանյութ.Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննեսը միացել է Բագրատ Սրբազանին    

07 օգոս 2023 12:29

Ի՞նչ ունենք կորցնելու,պետք է հարց դնեն ռուսական կողմի առջև՝ կամ կատարում են իրենց պարտականությունները, կամ դուրս են գալիս

Step1.am-ի զրուցակիցն է Հադրութի քաղաքապետ Վահան Սավադյանը

Պարոն Սավադյան, ձեր գնահատականը Միջանցքի ապաշրջափակման շարժման վերաբերյալ։

–Բոլոր այն շարժումները, որոնք ուղղված են ապաշրջափակմանը, միանշանակ ողջունելի են, սակայն մեր հասարակությունը պետք է մի մեխի խփի, ոչ թե մեկը նալին, մյուսը մեխին: Նաև հասարակությունը պետք է գիտակցի, որ չպետք է ամեն ինչ անել վերևից հրամանով, նախաձեռնողը պետք է հասարակությունը լինի:

Մենք այս օրին ենք նաեւ այն պատճառով, որ որոշները նույնիսկ չհասկանալով, թե ինչ է քաղաքականությունը, զբաղվում են քաղաքականությամբ: Հնարավոր է, պահ լինի, երբ իրոք միակ լուծումը, ինչպես Արթուր Օսիպյան է ասում, Հաքարի կամուրջ գնալը կլինի, և ինչ լինում է թող լինի:

Նախագահը Արցախը հայտարարել էր աղետի գոտի, խորհրդարանն էլ հայտարարություն արեց: Չե՞ք կարծում, որ այդ ամենը ուշացած է:

Իհարկե ուշացած է: Բայց պետք է հաստատակամ լինեն, հարց դնեն ռուսական կողմի առջև՝ կամ կատարում են իրենց պարտականությունները, կամ դուրս են գալիս: Նաև հարց տանք ինքներս մեզ՝ իսկ ի՞նչ ունենք կորցնելու։ Պահը օրհասական է, մեր երեխաները արդեն սոված են: Վերջում նշեմ, որ այժմ այն պահը չէ, որ բաժանվենք տարբեր ճամբարների, միավորվել է պետք:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր