Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն       Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին    

07 օգոս 2023 19:09

Ծնելիության աճ ունենք, սակայն մտահոգիչ է մնում սեռերի հարաբերակցությունը. Արսեն Թորոսյան

2023 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով ունենք բարելավվող ժողովրդագրական վիճակ` ծնելիության աճ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է առողջապահության նախկին նախարար, ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը՝ ներկայացնելով.

Վիճակագրական կոմիտեի հրապարակած Հայաստանի բնակչության ժողովրդագրության ցուցանիշների համաձայն 2023թ. հունվար-հունիս ամիսներին 2022թ․ նույն ժամանակահատվածի համեմատ, 2,6%-ով աճել է ծնելիությունը։
2023թ. առաջին կիսամյակում ծնվել է 16․939 երեխա,
2022թ․ առաջին կիսամյակում ծնվել է 16․511 երեխա:

Այսինքն կես տարվա կտրվածքով ծնվել է 428-ով ավել երեխա, ինչը շատ կարևոր և դրական արձանագրում է, քանի որ 2022 թվականին 2021 թվականի համեմատ դժբախտաբար ծնելիության անկում ունեինք:

Ծնելիության ցուցանիշը երկրում կառավարության կողմից վարվող սոցիալ-տնտեսական քաղաքականության արդյունավետության կարևորագույն ցուցանիշներից է և այն ըստ էության երկրի բնակչության արձագանքն է դրան: Աճող ծնելիությունը նաև երկրի երկարատև և կայուն զարգացման գրավականն է, առանց դրա շատ դժվար է խոսել վերջին մասին:

Մտահոգիչ է մնում տարբեր սեռերի երեխաների հարաբերակցությունը, բայց նաև կա աննշան դրական դինամիկա` հաշվետու ժամանակահատվածում 110 տղային բաժին է ընկել 100 աղջիկ, անցյալ ամբողջ տարվա 111 տղա և 100 աղջիկ ցուցանիշի համեմատ: Հուսանք այս աննշան դրական դինամիկան կպահպանվի և ավելի կարագանա և մենք պետք է հավելյալ ջանքեր գործադրենք այդ ուղղությամբ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր