Սպասվում է մառախուղ, ավտոճանապարհներին մերկասառույց, օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով          Ավտոտեխսպասարկման կետերից մեկում հրդեհ է բռնկվել «Chevrolet Volt»-ում       Կարգալույծ եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքին՝ Արման Սարոյան ավազանի անունով    

08 օգոս 2023 10:00

Բաքուն քննադատել է ՄԱԿ-ի փորձագետներին ԼՂ-ում իրավիճակի օբյեկտիվ գնահատականների, ներքին գործերին «միջամտելու» համար

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի որոշ հատուկ զեկուցողների և անկախ փորձագետների հայտարարությունները Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման և Լեռնային Ղարաբաղում հումանիտար լարված իրավիճակ ստեղծելու մասին ցավալի են և խոսում են ՄԱԿ-ի մարմինները  քաղաքական մանիպուլյացիայի գործիքի վերածելու փորձերի մասին։ Այս մասին ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։


Ադրբեջանի ԱԳՆ-ն որոշել է իրենց մոտեցումները պարտադրել ՄԱԿ-ին և անընդունելի է համարել Լեռնային Ղարաբաղ արտահայտության օգտագործումը։ 


Ադրբեջանի ԱԳՆ-ն ՄԱԿ-ի փորձագետներին մեղադրել է ներքին գործերին «միջամտելու» և երկակի ստանդարտների մեջ։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր