Հունվարի 27-ը ընտրելով իրենք իրենց են ապահովագրել․ «Հրապարակ»          Սպասվում է մառախուղ, ավտոճանապարհներին մերկասառույց, օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով       Ավտոտեխսպասարկման կետերից մեկում հրդեհ է բռնկվել «Chevrolet Volt»-ում    

08 օգոս 2023 11:29

Առևանգում են հայերին, հետո մարդասիրության կեղծ շղարշ ստեղծում. Ադրբեջանի ՄԻՊ-ն այցելել է առևանգված Ռաշիդ Բեգլարյանին

Ադրբեջանական տելեգրամյան ալիքները հայտնում են, թե Ադրբեջանի ՄԻՊ-ն այցելել է ադրբեջանցիների կողմից ապօրինաբար, զենքի գործադրմամբ առևանգված Ռաշիդ Բեգլարյանին։

Հիշեցնենք, որ Արցախի դատախազությունը հայտնել էր, որ 2023 թվականի օգոստոսի 1-ին՝ ժամը 17-ի սահմաններում, ԼՂ Ասկերանի շրջանի Խնձրիստան գյուղի բնակիչ Ռաշիդ Արամայիսի Բեգլարյանը Շուշիի շրջանի Հին Շեն գյուղից ոտքով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև կապն ապահովող Լաչինի միջանցքի Հակարիի կամրջին Ադրբեջանի Հանրապետության կողմից 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետի պահանջների խախտմամբ տեղադրված հսկիչ-անձնագրային կետը շրջանցելով՝ ՀՀ գնալու ճանապարհին, Ադրբեջանի Հանրապետության անհայտ զինծառայողների կողմից ըստ ազգային պատկանելության, Ռ. Բեգլարյանի կամքին հակառակ, բռնության գործադրմամբ գաղտնի առևանգվել է, ինչին հետևել է վերջինիս անհետանալը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր