Մեր հարաբերություններն ազատ են.Գրիգորի Լեպսը պատմել է իրենից 40 տարով փոքր աղջկա հետ սիրավեպի մասին

«Ես մեկ ընկերուհի ունեմ, հավատարիմ եմ նրան։ Քանի՞ տարով է փոքր ինձնից։ 40 տարով»,- հայտարարել է նա։
Միաժամանակ արտիստը նշել է, որ իրենց հարաբերություններն ազատ են։
«Ինձ չի հետաքրքրում, թե նա ինչ է անում, նրան չպետք է հետաքրքրի, թե ես ինչ եմ անում: Մենք, ասես, ազատ մարդիկ լինենք»,- խոստովանել է երգիչը։
Ի դեպ, աստղի խորհրդավոր կողակիցը վաղուց է նկատվել նրա բլոգում պատուհանների ու հայելիների արտացոլանքում։ 61-ամյա արտիստը նրա հետ մեկնում է հանգստի եւ ժամանակ է անցկացնում կիզիչ արեւի տակ։
Նաեւ նախորդ հարցազրույցներում արտիստը խոստովանել էր, որ իր կյանքում կա մի կին, ում հանդեպ անկեղծ զգացմունքներ ունի, եւ անգամ դեմ չէ ամուսնությանը։
Սակայն Լեպսն իր ընտանիքն է համարում նախկին կնոջը՝ պարուհի Աննա Շապլիկովային, ում հետ նա ամուսնացած է եղել 20 տարի։ Կինը նրան երեք երեխա է պարգեւել։