Տեսանյութ. Անհապաղ կերպով գործել ու կասեցնել Արցախի ժողովրդի ցեղասպանությունը՝ քանի դեռ ուշ չէ

«Անհապաղ կերպով գործել ու կասեցնել Արցախի ժողովրդի ցեղասպանությունը, քանի դեռ ուշ չէ»,- հավելել է նա:
Արայիկ Հարությունյանը նաև կոչ է արել ՀՀ իշխանություններին՝ զգույշ լինել գնահատականներում, հայտարարություններում, որևէ հայտարարություն կամ գործողություն չպետք է կասկածի տակ դնի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը և չնպաստի Ադրբեջանի հետագա հանցավոր գործողություններին։ Արայիկ Հարությունյանը հորդորեց ՀՀ-ին՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման և Արցախի ապօրինի շրջափակման հետևանքով առաջացած աղետը, որը վերածվել է ցեղասպանության հանցագործության, անհապաղ ներկայացնել ՄԱԿ ԱԽ քննարկմանը՝ հրատապ և կոնկրետ քայլերի բանաձևի ընդունման նպատակով։
«Կոչ եմ անում բազմապատկել ջանքերը՝ Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման և Արցախի ապօրինի շրջափակման խնդիրը տեղեկատվական, քարոզչական և այլ հարթակներում ակտիվորեն բարձրաձայնելու և միջազգային հանրությանը իրազեկելու ուղղությամբ։
Հորդորում եմ դիմել միջազգային գործընկերներին՝ քննարկելու և սահմանելու պատժամիջոցներ՝ Ադրբեջանի դեմ»,- ասաց Արայիկ Հարությունյանը։