Պուտինն ու Սի Ծինփինը Պեկինում երկկողմ բանակցություններ են վարել          Արցախի Հանրապետության տարածքում բնակված ժողովրդի հավաքական վերադարձը հայրենի օջախներ անօտարելի և բացարձակ իրավունք է       Հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Սիս գյուղի տներից մեկի տանիքում    

08 օգոս 2023 20:32

Կառավարության շենքի մոտից բերման է ենթարկվել ակցիայի մասնակից 14 քաղաքացի

Ոստիկանության ծառայողները Կառավարության շենքի մոտից բերման են ենթարկել պատերազմին մասնակցած 14 քաղաքացու, որոնք ակցիա են իրականացնում կառավարության մոտ՝ ընդդեմ Լաչինի միջանցքի արգելափակման և Արցախի ապօրինի շրջափակման։

Ոստիկանությունից հայտնում են, որ ակցիայի մասնակից ազատամարտիկներին բերման են ենթարկել ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար:

Ավելի վաղ հայտնել էինք, որ կառավարության մոտ մեծ թվով ոստիկաններ են բերվել, որոնք բիրտ ուժ կիրառելով բերման ենթարկեցին կեսօրից ակցիա իրականացնող քաղաքացիներին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր