Տարադրամի ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 27-ի համար          Միջոցներ են ձեռնարկվում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ․ ՊՆ-ն       Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են . «Ժողովուրդ»    

09 օգոս 2023 12:29

Տեսանյութ.Իրավիճակը հասել է այնպիսի կետի, որ նույնիսկ Արայիկ Հարությունյանն է մեղադրում Հայաստանին

«Երբ Արայիկ Հարությունյանը խոսում է այն մասին, որ Իլհամ Ալիևը Ստոլտենբերգի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է Զանգեզուրի միջանցք կոչվածին, ասում է՝ դե, կարծում ենք՝ դա պարզապես ճնշում է բանակցություններին ընդառաջ: Սա խոսում է նրա մասին, որ Արցախի իշխանությունները, վստահաբար, նաև Հայաստանի իշխանությունները, ռիսկերը գնահատելու և կառավարելու հետ կապված լուրջ խնդիրներ ունեն»,-ասել է քաղաքագետը  պատասխանելով հարցին, թե ինչ էր ուզում ասել Հարությունյանը՝ վերջին հարցազրույցում անուղղակիորեն մեղադրելով Հայաստանին, որ եռակողմ հայտարարության 9-րդ կետը չի իրականացվում եւ տարածաշրջանի կոմունիկացիայների ապաշրջափակումը փակուղի է մտել, ինչն ազդում է Արցախի շրջափակման վրա:

Բանախոսի կարծիքով մի քանի հանգամանք է պետք ֆիքսել Հարությունյանի հարցազրույցից:

«Նախ, առաջին անգամ իշխանության բարձր մակարդակով խոսք եղավ, որ ՀՀ վարչապետի անձնական որոշման և գործողությունների արդյունքում Արցախը հայտնվել է այս իրավիճակում, և Փաշինյանն է ճանաչել Արցախը Ադրբեջանի մաս: Երկրորդ, Արայիկ Հարությունյանի կոպերֆիլդյան լեզվից եթե թարգմանենք, ստացվում է, որ Հայաստանի իշխանությունները, մանրամասն ծանոթ լինելով բանակցային գործընթացին, անտեսանելի դաշտում ինչ-որ խոստումներ են տվել, և դրանք չկատարելու պատճառով է նաև, որ Արցախը հայտնվել է այս իրավիճակում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր