Առեղծվածային դեպք՝ Երևանում. հյուրասենյակում՝ բազմոցին, հայտնաբերել են 17-ամյա աշակերտի դին          «Մեկ մարդու հույսին» մնալու մարտավարությամբ և «հրաշքներ» սպասումով՝թուլացրեցինք Բագրատ Սրբազանի թիկունքը՝ նրան դարձնելով անհայրենիք շակալների թիրախ       Բաքուն փորձում է խորամանկել.Ադրբեջանի սահմանադրությունը չի ճանաչում հետխորհրդային սահմանները    

09 օգոս 2023 13:29

Տեսանյութ.Արցախում ծայրահեղ ծանր վիճակ է. գերլարված իրավիճակից, թերսնուցման պատճառով մարդիկ զանգվածաբար ուշագնաց են լինում

Պաշարված Արցախում իրավիճակն աղետալի է դառնում։  Ամեն օր հացի ու այլ պարենամթերքի հերթերում գրանցվում են ուշագնացության դեպքեր տարեցների, հղիների, երեխաների շրջանում։

Օրեր առաջ Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը տեսանյութ էր հրապարակել, որտեղ երևում էր՝ մի քաղաքացի ուշագնաց է եղել, նրան օգնություն են ցուցաբերում մյուս քաղաքացիներն ու շտապ օգնության աշխատակիցները։

«Շարունակվող շրջափակման հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար ծանրագույն պայմաններում հազարավոր քաղաքացիներ ստիպված են ժամերով հերթ կանգնել ինչ-որ նվազագույն քանակի սնունդ կամ առաջին անհրաժեշտության ապրանք ձեռք բերելու համար:

Այդ բազմամարդ հերթերում հաճախակի գրանցվում են ուշագնացությունների դեպքեր, որոնք ուղղակիորեն կապված են բնակիչների հոգեկան գերլարված իրավիճակով, թերսնուցման պայմաններում իմունային համակարգի խոցելիությամբ և շոգ եղանակային պայմաններով»,-գրել էր Ստեփանյանը։

Արցախի  առողջապահության նախարարության փոխանցմամբ,  շտապ օգնության ծառայությունում հուլիս ամսում հաճախակի են դարձել ուշագնացության (կոլապս) դեպքերը։ Նախորդ տարվա հուլիս ամսվա համեմատ ուշագնացության դեպքերը աճել են 91%-ով։

Շատ հաճախ լինում են դեպքեր, երբ կա ուշագնացություն, սակայն մինչև շտապ օգնության անձնակազմի ժամանումը, քաղաքացուն ուշքի են բերում, և փաստացի չի գրանցվում դեպքը:

«Սա անհերքելիորեն փաստում է, որ հումանիտար ծանրագույն իրավիճակը անմիջականորեն իր աղետալի հետևանքներն է ունենում հանրային առողջության պահպանման վրա՝ վտանգի տակ դնելով հազարավոր մարդկանց կյանքեր»,-արձանագրում է Արցախի ՄԻՊ-ը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր