ՆԱՏՕ-ն ողջ կոալիցիայով պատերազմի է պատրաստվում. Ռուսաստանը կարող է հակամարտություն հրահրել հարևան երկրներում          Արտակարգ դեպք՝ Երևանում. 16-ամյա տղան Կիևյան կամրջից ցած է նետվել, բայց ողջ է մնացել       Ռեստորանում ընթրելիս տղամարդը պայուսակից հանել է ատրճանակը, պատահական կրակոց է արձակվել․ կա զոհ    

09 օգոս 2023 15:25

Տեսանյութ.Ունենք ընդամենը մեկ լծակ.Օրեցօր պատերազմի հավանականությունն ավելի մեծանում է. Այստեղ միջնորդները ոչինչ անել չեն կարող

Հայերն իրենց ձեռքին միայն մեկ լծակ ունեն, ու դա, այսպես կոչված, խաղաղության պայմանագիրը ստորագրել–չստորագրելու լծակն է։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։

«Այսօր այդ լծակը շատ վտանգավոր ձևով է օգտագործվում, և օրեցօր պատերազմի հավանականությունն ավելի մեծանում է։ Իշխանությունները հնարավորություն ունեն բանավոր իրենց խոսքից հետ կանգնելու, որն ավելի կուժեցացնի այդ լծակը, բայց այստեղ այդ լծակը պետք է կարողանալ ճիշտ օգտագործել: Ես անկեղծ չգիտեմ՝ Նիկոլ Փաշինյանն ուզո՞ւմ է ստորագրել, թե՞ ոչ»:

Օսկանյանի կարծիքով՝ Փաշինյանի համար նման փաստաթուղթ ստորագրելը հեշտ չի լինելու. «Որովհետև դրա բովանդակությունը որևէ աղերս չունի հայ ժողովրդի շահերի հետ: Սա, բնականաբար, կարող է ձգձգվել, և հենց այստեղ է վտանգը, բանակցությունները շարունակվում են, փաստաթուղթ չի ստորագրվում, օրեցօր պատերազմի վտանգը մեծանում է: Իշխանությունները կարող են փոխել բանակցությունների բովանդակությունը»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր