Մարկո Ռուբիոն Հունգարիայի և Սլովակիայի հետ կքննարկի ռուսական էներգառեսուրսների ներմուծման դադարեցումը          Իրավապահները խուզարկում են «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի աշխատասենյակը       Ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար փետրվարի 13-ին    

09 օգոս 2023 18:35

Ադրբեջանը կրկին կրակում է, վնասվել է քաղաքացիական ավտոմեքենա

Օգոստոսի 9-ին ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի Շոշի բաժանմունքում հաղորդում է ստացվել, որ ժամը 10:50-ի սահմաններում, Մարտունու շրջանի Սարգսաշեն գյուղի վարչական տարածքում գտնվող ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային տարբեր տեսակի զինատեսակներով կրակել են Ասկերանի շրջանի Սարուշեն համայնքի ցորենի դաշտում աշխատող քաղաքացիական անձանց ուղղությամբ։ Այս մասին հայտնում է Արցախի ՆԳՆ-ն։
Բարեբախտաբար, տուժածներ չկան։

Արձակված կրակոցներից վնասվել է գյուղատնտեսական աշխատանքներում ներգրավված՝ Ա.Ղ.-ի վարած «Ֆորդ-Տրանզիտ» ավտոմեքենայի դիմացի երկու դռների ապակիները։

Գյուղատնտեսական աշխատանքները դադարեցվել են։ Հաղորդումը փոխանցվել է ռուսական խաղաղապահ զորակազմին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր