Մաղթում եմ մեզ բոլորիս, որ մոտ ապագայում մեր առյուծ բանակը ձեռք բերի առյուծ ղեկավարներ          Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար       Հայկական բանակն այն կառույցն է, որը պատշաճ ուշադրության պայմաններում առաջինը կարող է շտկել իր ողնաշարը ու վերականգնվել    

10 օգոս 2023 13:35

Տեսանյութ.Բարձրահարկ շենքում հրդեհ է առաջացել՝ դեզոդորանտի պայթելու հետևանքով

Հրդեհը տեղի է ունեցել օգոստոսի 9-ի կեսօրին Կրասնոգորսկի բարձրահարկ շենքում։ Դա առաջացել էր աերոզոլային դեզոդորանտի պատճառով, որը գերտաքացել էր արևի տակ: Այս մասին հայտնում է «Shot» տելեգրամյան ալիքը։

Պարզվել է, որ 11-րդ հարկում բնակվող 58-ամյա տղամարդը մոռացել է պատուհանագոգին դեզոդորանտը։ Մի քանի ժամ նա եղել է արևի կիզիչ ճառագայթների տակ, իսկ հետո պայթել։

Տանտերն այդ պահին տանն է եղել։ Նա վախեցել է և վազել փողոց, ապա զանգահարել հրշեջ ծառայություն։ Հրդեհը ընդգրկել է 6 քմ: Մեկ ժամ անց կրակը մարվել է։ Բնակիչներից ոչ ոք չի տուժել։ 

Տեսանյութը՝ այստեղ

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր