Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված սպասվում է բարձր ջերմային ֆոն          «Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել, վիրավոր կա       Շահրամանյանի կողմից Ադրբեջանին փոխանցված հայտարարության տեքստում չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ ԶՈւ վերաբերյալ    

10 օգոս 2023 13:54

Թուրքերը բողոքել են, որ «հիմնադիր հոր» մասին սերիալը ցուցադրելու արգելքը կայացվել է հայկական սփյուռքի համաձայնեցված լոբբինգից հետո

Enews.com.ng-ն գրում է, որ Թուրքիայի «հիմնադիր հոր» կյանքի մասին պատմող սերիալը չհեռարձակելու Disney-ի որոշումը մեծ աղմուկ է բարձրացրել:


Հիշեցնենք, որ վերջերս Disney-ը որոշել է չեղարկել «Աթաթուրք» վեց դրվագից բաղկացած պատմական դրամատիկ սերիալի ցուցադրությունը, որն ի սկզբանե որոշված էր հեռարձակել Disney+-ով: Հերարձակումը համընկնում էր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի կողմից Թուրքիայի հանրապետության հիմնադրման 100-ամյակին հետ։




Թուրքիայի ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհրդի ղեկավար Էբուբեկիր Շահինը հայտարարել է, որ հետաքննություն է լինելու այն առնչությամբ, որ այդ որոշումը կայացվել է հայկական սփյուռքի համաձայնեցված լոբբինգից հետո: «Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքը՝ մեր Թուրքիայի Հանրապետության հիմնադիրն է, մեր ամենակարևոր սոցիալական արժեքը», - ասել է նա։


Մինչ Աթաթուրքը թուրքերի համար տոտեմային կերպար է, քանի որ 1923 թվականին Օսմանյան կայսրության մոխիրներից ժամանակակից աշխարհիկ հանրապետություն է հիմնել, քննադատներն պնդում են, որ նրա նոր պետությունը միավորել է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հայերի դեմ ցեղասպանություն իրականացնողներին և ջարդերի մեղքը բարդել զոհերի վրա։ Ներկայումս Թուրքիան պաշտոնապես պնդում է, որ հայերն են դաշնակցելով Ռուսաստանի հետ զենք բարձրացրել օսմանյան պետության դեմ, և որ զոհերը եղել են պատերազմի և հիվանդությունների հետևանք, բացի դա վիճարկվում է զոհերի թիվը։ Անկարան ասում է, որ հայերի սպանությունները համակարգված չեն եղել, չնայած 34 երկրների, այդ թվում ԱՄՆ-ի, ինչպես նաև Եվրախորհրդարանի կողմից այդ դեպքերը ճանաչվել են որպես ցեղասպանություն: Այն ժամանակ հարյուր հազարավոր հույներ նույնպես ենթարկվել են տեղահանությունների և մահվան երթերի։




Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի իշխող ԱԶԿ կուսակցության խոսնակը Disney-ի գործողություններն անվանել է «ամոթալի» և ասել, որ ընկերությունը ենթարկվել է «հայկական լոբբիին»:


Disney+-ի խոսնակը հաստատել է, որ սերիալը չի ​​հեռարձակվելու, փոխարենը նշվել է, որ սերիալը վերցվել է FOX-ի դուստր ձեռնարկության կողմից: Նա ասել է, որ այդ քայլը սովորական առևտրային ծրագրային որոշում է «նյութերի բաշխման մեր վերանայված ռազմավարությանը համապատասխան»:


Աթաթուրքը, ում պատվավոր անունը նշանակում է «թուրքերի հայր», ծառայել է Օսմանյան կայսրությունում որպես զինվորական հրամանատար Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ և գլխավորել է թուրքական զորքերը Գալիպոլիում, պաշտպանել է Ստամբուլը (այն ժամանակ Կոստանդնուպոլիսը) բրիտանական, ավստրալական և նորզելանդական զորքերի ներխուժումից։ Նա եղել է Գալիպոլիի առաջին գծում և ազգային առաջնորդ չի եղել հայերի ամենադաժան կոտորածների ժամանակ: Նրան է վերագրվում նաև պատերազմի ավարտին դաշնակիցների կողմից Օսմանյան կայսրության բաժանումը կանխելու գործը: Աթաթուրքի դիմանկարը կախված է կառավարական գրասենյակներում, ռեստորաններում և տներում ամբողջ երկրով մեկ, իսկ նրա հուշարձանները կանգնեցված են գրեթե բոլոր խոշոր քաղաքների հրապարակներում: Նրա հիշատակը հրապարակայնորեն վիրավորելը պատժվում է մինչև երեք տարվա ազատազրկմամբ, և վերջին տարիներին նման հանցագործության մեջ մեղադրվել են Թուրքիայի մի քանի քաղաքացիներ։


Ե՛վ հույն, և՛ հայ ակտիվիստները դեմ են արտահայտվել Աթաթուրքի մասին սերիալի ցուցադրմանը, որը, նրանց կարծիքով, սպիտակեցնում է նրա մեղսակցությունն իր ժողովրդի պատմության մութ էջերում: Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը, ով ղեկավարում էր այդ սերիալը ցանցից հանելու արշավը, ասել է, որ Աթաթուրքի «Դիսնեյական արդարացումը» «սարսափելի առաջարկ» էր։


«Ցանկացած բան, որը Աթաթուրքին ցույց է տալիս առանց նրա ցեղասպանության ժառանգությունը կենտրոնում դնելու, վտանգում է արդարացնել նրա արածները: Եթե ​​հիմա ազգային կամ միջազգային քննարկում լինի այդ ժառանգության վերաբերյալ, ապա դա շատ ողջունելի կլինի»,- ասել է նա:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր