Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում․ ճանապարհը միակողմանի փակվել է          Իսակովի պողոտայում բшխվել են «Porsche Cayenne»-ը, «BYD»-ն ու «Opel»-ը, կան վիրավnրներ       Մայր Աթոռը խստորեն դատապարտում է ՀՀ Սահմանադրության և օրենքների բացահայտ խախտումներով իշխանությունների հերթական միջամտությունը Եկեղեցու ներքին գործերին    

10 օգոս 2023 14:15

Թուրքիա-Մոսկվա չվերթի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Սանկտ Պետերբուրգում. ուղևորները խուճապի են մատնվել

Թուրքիայից Մոսկվա թռչող ինքնաթիռը այսօր՝ օգոստոսի 10-ին, շտապ վայրէջք է կատարել Սանկտ Պետերբուրգի օդանավակայանում, հայտնում է «Известия»-ն։ Հրատարակության տվյալներով՝ Պուլկովո օդանավակայանում վայրէջք կատարելու մասին ուղևորներին ավելի վաղ չեն զգուշացրել։

Երթուղու փոփոխությունը մարդկանց համար անակնկալ է եղել. ենթադրաբար, օդանավը վթարային վայրէջք է կատարել վառելիքի լիցքավորման համար: Այս մասին ուղևորներին հայտնել են անգլերենով:

Ինքնաթիռը պետք է վայրէջք կատարեր 04:25-ին մայրաքաղաքի «Դոմոդեդովո» օդանավակայանում, սակայն ժամը 10:00-ի դրությամբ օդանավից մարդկանց իջեցրել են օդանավակայանում՝ պատճառաբանելով, որ պետք է սպասել, հայտնում է Mash ալիքը։ Մարդիկ հայտնում են, որ իրենց հանձնել են ուղեբեռն ու թողել առանց սննդի, ջրի և առանց տեղեկությունների, թե երբ են ուղարկելու Մոսկվա։

Ոմանց հաջողվել է գնել Սանկտ Պետերբուրգ-Մոսկվա հաջորդ չվերթի տոմսերը և թռչել, իսկ ոմանք մնացել են օդանավակայանում։ Այժմ ուղևորներին հաջողվել է երկար բողոքներից հետո ռեստորանի կտրոններ ձեռք բերել։

Ավելի ուշ նշվել է, որ ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել շարժիչի խնդիրների պատճառով։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր