Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 3-4 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Մինչև հունիսի 30-ը այս կենդանակերպի նշանները կունենան բացառիկ ֆինանսական հաջողություններ       Իրանը և ԱՄՆ-ն ավելի քան երբևէ մոտ են խաղաղության համաձայնագրի կնքմանը    

10 օգոս 2023 14:34

Ադրբեջանի կառավարությունն օգտագործում է նավթի և գազի լծակները .Քիմ Քարդաշյանն անդրադարձել է Լաչինի միջանցքի շրջափակմանը

Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը Ինստագրամի իր էջում կիսվել է պրոդյուսեր Էրիկ Իսրայելյանի գրառմամբ, ով, հրապարակելով միջազգային իրավունքի առաջատար մասնագետ, Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օքամփոյի «Փորձագիտական կարծիք. ցեղասպանություն հայերի դեմ 2023թ» զեկույցը, հորդորել է իր հետևորդներին կիսվել գրառմամբ։


«Ադրբեջանի կառավարությունն օգտագործում է նավթի և գազի լծակները տարածաշրջանից քրիստոնյա հայ բնակչությանը մաքրելու համար»,-գրել է Իսրայելյանը։
Տարիների ընթացքում Քարդաշյանը բազմաթիվ առիթներով կիսվել է Հայոց Ցեղասպանության մասին տեղեկություններով՝ իր հետևորդներին տեղեկացնելու 1915 թվականին ավելի քան 1,5 միլիոն հայերի` թուրքերի կողմից  ցեղասպանվելու մասին։




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր